Որո՞նք են սրտի կաթվածի նախանշանները
Դժվար բացատրվող քրտնարտադրությունը կարող է սրտի կաթվածի նախանշան լինել՝ պնդում է սրտաբան Դեւիդ Նյուբին Էդինբուրգի համալսարանից:
Սրտի կաթվածի ժամանակին ախտորոշումը շատ կարեւոր է, քանի որ այդպիսով կարող է մեծանալ բուժման արդյունավետությունը:
«Որոշ նախանշաններ բավականին հեշտ է հայտնաբերել. օրինակ՝ ցավ կամ կրծքավանդակի հատվածում դիսկոմֆորտ, որը հանկարծակի է առաջանում եւ չի անցնում»,- ասել է պրոֆեսորը:
Նյուբիի խոսքով՝ նախանշաններից մեկը կարող է լինել անսպասելի քրտնարտադրությունը: Նման նախանշանը դժվար է նկատել, եթե դուք, օրինակ, մարզասրահում եք կամ սաունայում:
«Տաք եւ կպչուն քրտինքի զգացողության, ինչպես նաեւ կրծքավանդակի շրջանի ցավի դեպքում պետք է դիմել բժշկի: Այդ նշանները հաճախ շփոթում են ստամոքսի խանգարման հետ»,- ասել է պրոֆեսոր Նյուբին:
Սրտի հետ կախված խնդիրների պրոֆիլակտիկայի համար Նյուբին խորհուրդ է տալիս նվազեցնել սննդակարգում հագեցած ճարպերի քանակը, օրինակ՝ երշիկեղեն եւ ճարպոտ միս, ճարպոտ սնունդ, տորթեր եւ թխվածք, արմավենու յուղով մթերքներ եւ այլն:
Ինչպես հայտնում է Express-ը, չհագեցած ճարպաթթուն ավելի օգտակար է սրտի եւ զարկերակի համար: Այսօր գիտությանը հայտնի են մոնոչհագեցած ճարպաթթուներ՝ ձիթապտուղ, նուշ, ավոկադո կամ կիսաչհագեցած ճարպեր՝ արեւածաղկի ձեթ, ընկույզ, արեւածաղկի սերմեր, յուղոտ ձուկ:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում