Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. Եղոյան Արհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջան Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ Հայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին Ամփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումը

Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք«Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումովԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրինԱպօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցԱրմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ ReutersՉինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըԳլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետոՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 05.08.2026Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարիցԿիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվելՍիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումըՀերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքներըՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորումՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջՏուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵս «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՀիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն ԱլեքսանյանԳորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններ

Ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի ելույթը

Հենց սկզբից շեշտենք, որ հայաստանյանն իրականությունն այնպիսին է, որ գործող նախագահն այլեւս քաղաքական վերնախավում, գործող քաղաքական գործիչներից, բարձրաստիճան պաշտոնյաներից միակ է, որը կարող է խոսել հանրային նման խնդիրներից եւ կարող է թեկուզ տեսական մակարդակով մոդելավորել պետության զարգացման ընթացքը։

Նրանք, ովքեր գործող նախագահից բացի ի վիճակի են նման ելույթների, հետ են քաշվել եւ դերակատարում չունեն ընթացող գործընթացներում։

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը փաստացի հաղթել է իր բոլոր հնարավոր մրցակիցներին։ Եւ վերջապես, նա կարողացել է ձեւավորել այնպիսի խորհրդարան եւ այնպիսի քաղաքական համակարգ, որտեղ պարզապես չկա նման ելույթի այլընտրանքային հնարավորություն։

Ահա, թե ինչու է այս ելույթը դառնում ավելի է հետաքրքիր, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Ո՞ւմ էր հասցեագրված ելույթը

Գործող նախագահի ելույթը միայն տեխնիկապես էր ուղղված Ազգային Ժողովին։ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ այդ դահլիճում, բոլոր խմբակցություններից միասին վերցրած, հազիվ երկու տասնյակ մարդ կհասկանա բովանդակությունը եւ ենթատեքստերը։ Այնպես որ, ԱԺ-ն միայն դահլիճն էր եւ առիթը։ Ելույթն ուղղված չէր նաեւ խորհրդարան չանցած մյուս քաղաքական ուժերին։ Այստեղ նույնպես գործում է հասկացողների թվի վերաբերյալ վերոհիշյալ բանաձեւը:

Փաստենք նաեւ, որ ելույթն ուղղված չէր հասարակությանը, քանի որ հասարակություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Բնակչության ճնշող մեծամասնությունը ոչ լսել, ոչ էլ կարդացել է մեկ ժամանոց ելույթը։ Դա նրանց չի հետաքրքրում։

Ելույթն ուղղված չէր նաեւ պետական համակարգին, որովհետեւ իր պաշտոնավարման իններորդ տարում Սարգսյանին հաջողվեց ձեւավորել բացառիկ անդեմ եւ կարծիք չունեցող համակարգ, որին ուղերձով դիմելու որեւէ հարկ չկա։

Համոզիչ չէ նաեւ այն տեսակետը, թե ելույթն արտաքին լսարանի համար էր։ Արտաքին լսարանի համար ասելիքը սովորաբար լինում է շատ ավելի կարճ եւ ընդգծված։ Իսկ այստեղ մենք գործ ունենք բավական բազմաշերտ խոսքի հետ։

Սարգսյանն ասաց, կամ Սարգսյանն ուզում է

Իր այս ելույթով գործող նախագահը առանց սեթեւեթանքների հասկացրեց, որ պատրաստվում է Հայաստանը ղեկավարել շատ երկար։ Բնականաբար, սա պետք է համեմվեր տնտեսական փայլուն հեռանկարի տեսլականով, ինչն արվեց բավական երկար եւ գունագեղ։

Երկար կամ հավերժ իշխելու իր ցանկությունը, անկասկած, պաշտոնավարման ժամկետի վերջին մոտեցող նախագահը պետք է հիմնավորեր։ Իհարկե, դա պետք է արվեր անվտանգության գաղափարի միջոցով։ Ըստ էության ուրիշ տարբերակ չկա։ Ահա թե ինչու Սարգսյանը հանգամանալից անդրարձավ իր նախորդների անվտանգության մոդելներին։ Որքանով է սա արդար եւ իրականություն, մենք ձեռնպահ կմնանք քննարկելուց, քանի որ կա հեղինակային իրավունքի խնդիր։

Ընդունենք միայն, որ Սարգսյանը, ըստ էության, ձեռնամուխ է լինում Ղարաբաղի խնդրի եւ անվտանգության խնդրի նոր պատմության ստեղծմանը։ Իսկ պատմությունն ինչպես գիտենք, չափազանց սուբյեկտիվ գիտություն է: Լրատվական, քաղաքական, ֆինանսական, ինչպես նաեւ այլ ռեսուրսների պարագայում հնարավոր է աչքիդ առաջ նոր պատմություն գրել։

Հաջողության տեխնոլոգիան

Բոլորին հաղթելուց, լռեցնելուց, հաճախորդեցնելուց, առնելուց, պայմանավորվելուց հետո հնարավո՞ր է, որ Սարգսյանի հավերժ կառավարելու ծրագիրը չիրականա, ստեղծվեն խոչընդոտներ։ Որպես քաղաքական եւ կառավարման տեխնոլոգիաներին փայլուն տիրապետող գործիչ, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իհարկե՝ հնարավոր է։

Բնականաբար, նա այդ մասին չի ասի իր ելույթում, բայց մտքում դա գիտակցում է։

Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ «հին» Սարգսյանը չի կարող շարունակել կառավարել։ Դա կարող է անել միայն «նոր» Սարգսյանը։ Սա արդեն եւ տեխնոլոգիա է, եւ ասելիքի, եւ տեսակետի, եւ քայլերի, եւ նոր համագործակցության շրջանակների առումով։ Սա, իհարկե, աշխատանք է, ընդ որում, բավական բարդ։

Մի քանի ամիս հետո գալու է մի պահ, երբ Սարգսյանն այլեւս նախագահ չի լ;ինելու, բայց վարչապետ եւս չի լինելու: Անցումային օրերին Սարգսյանը լինելու է սովորական քաղաքացի։ Իսկ սովորական քաղաքացու ծրագրերը Հայաստանում միշտ չէ, որ իրանանում են։ Բոլորին հաղթելուց եւ այսպիսի ԱԺ ունենալու պարագայում նույնպես երաշխիքները կարծր չեն։

Սյդ անցումային օրերին երկրում մթնոլորտը փոխվելու դեպքում, շատ բան կարող է փոխվել։ Եթե Երեւանում 10-15 հազարանոց ցույցեր սկսվեն, ապա Սարգսյանի ծրագրերը կարող են փոխվել։ Սոցիալական ծանր համապատկերին, ԱԺ-ին հարող Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հազարավոր ցուցարարների առկայությունը, բառիս բուն իմաստով, կփոխի խորհրդարանի պատկերը։ Սարգսյանը լավ գիտի այս զանգվածի քցելու, թռնելու, փոխվելու հատկությունները։ Սա էլ խորհրադարանական կառավարման տհաճ կողմն է։ Անկայունության եւ անկանխատեսելիության գործոնը շատ ավելի ուժեղ է։ Հենց սրանից է ամեն գնով փորձելու խուսափել գործող նախագահը։ Նա հասկանում է, որ քաղաքական ուժերը, այլ շրջանակները կարող է չհայտնվեն ԱԺ-ում, կարող է ի վիճակի չլինեն խորքային վերլուծություններ անելուն եւ պետության զարգացման տեսլականների ձեւակերպմանը, բայց փողոցային գործընթացների՝ առանձնապես մեծ ինտելեկտ չպահանջող գործին կարող է տիրապետեն։

Իր պաշտոնավարման ամբողջ ընթացում Սերժ Սարգսյանը ապացուցել է, որ ինքը երաշխիքներով շարժվող, ապահովագրված զարգացումների ջատագովն է։ Նա իրեն վերաբերող հարցերը երբեք չի թողել բախտի քմահաճույքին՝ նախապես փորձելով չեզոքացնել կամ մեղմել պոտենցիալ ռիսկերը։

Այսօրը եւ եկող փուլը Հայաստանի համար մեծ էքսպերիմենտ է՝ հաշվարկված և չհաշվարկված ռիսկերով։ Եւ ցանկացած կողմի , ցանկացած քայլի հիմքում պետք է լինի պետության անվտանգության գաղափարը։ Իրականությունը այլ բան չի ենթադրում։

Սարգիս Գաբրիելյան