Եթե ես լինեի որոշում կայացնողը, շատ որոշումներ այլ կերպ կկայացնեի. Իրանագետը՝ ՀՀ իշխանության մասին
Այսօր ընթանում է քարոզչական պատերազմի բավական ինտենսիվ փուլ: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե ուկրաինական օդանավը աղետի է ենթարկվել իրանական հրթիռի հարվածից:
«Մենք բազմաթիվ դեպքեր ենք տեսել, երբ քաղաքացիական ինքնաթիռների կործանումներն օգտագործվել են քաղաքական ու քարոզչական նպատակներով: Հետեւաբար այստեղ պետք է հետեւոյթւոն անել բացառապես փաստական տվյալներից, այլ ոչ քաղաքական գործիչների հայտարարություններից»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս զարգացումների վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու հայտարարությունները, Վարդան Ոսկանյանը արձագանքեց. «Եթե ես լինեի որոշում կայացնողը, ես շատ որոշումներ այլ կերպ կկայացնեի: Ես կարծում եմ, որ ավելի ջերմ վերաբերմունք էր պետք տարբեր մակարդակում: Կարծում եմ՝ պետք է հստակ սահմանեինք դերաբաշխում, պետք է ավելի մեղմ մոտենայինք այն անձանց, որոնք իրականացնում էին աշխատանք: Մենք պետք է հասարակական աջակցությունն արտաքին քաղաքականությանը գնահատենք, ոչ թե դրանից խուսափենք»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից