Ոչ պրոֆեսիոնալիզմի մշակույթը վարչապետից փոխանցվել է պաշտոնական մամուլ․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Երեկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում լույս է տեսել «ԵՄ-ն կոչ է արել պատժել Թուրքիային, իսկ ԵԽ-ն՝ Ադրբեջանին՝ ճանաչելով ԼՂՀ-ն» վերտառությամբ հոդված, որտեղ առկա է հետևյալ հատվածը․ «նախորդ տարեվերջին ԵԽ պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ պաշտոնական կոչ հղեցին՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը և պատժելու Ադրբեջանին՝ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորությունները խախտելու համար»:
Հոդվածում նշվում է, թե պաշտոնական կոչը արվել է «ԵԽ-ում Ղարաբաղյան հակամարտության սրման առիթով քննարկման ժամանակ»։
Այս հոդվածը տարածվել է տարբեր կայքերի մամուլի տեսություններում, սակայն պարունակում է փաստական անճշտություններ։
Եվրոպական Խորհրդարանը տարևերջին նման պաշտոնական կոչ չի ընդունել, համենայն դեպս այդպիսի պաշտոնական տեղեկատվություն որևէ այլ աղբյուրում առկա չէ, այդ թվում Եվրոպական Խորհրդարանի պաշտոնական կայքէջում։ Առկա չէ նաև տեղեկատվություն Ղարաբաղյան հակամարտության սրման առիթով տարևերջին անցկացրած որևէ քննարկման մասին։
Ցավում եմ, որ կեղծ կամ չստուգված լուրերի և ոչ պրոֆեսիոնալիզմի մշակույթը վարչապետից ու կառավարությունից փոխանցվել է նաև պաշտոնական մամուլ։
Հորդորում եմ «Արմենպրես» գործակալությանը կամ «Հայաստանի Հանրապետություն» թերթին արագ շտկել իրավիճակը և նշված հոդվածի հետ կապված տալ պարզաբանում կամ հերքում»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից