Ինչպես պետք է փոխվի մարդու սննդակարգը տարիքի հետ
Մարդու սննդակարգը տարիքի հետ պետք է փոխվի՝ այսպես, տարեց մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել սննդի կալորիականությունը, ինչպես հաստատում են մասնագետները։
«Ռոսիյսկայա գազետա»-ն նշում է, որ տարեց մարդկանց ցանկալի է ավելի քիչ կենդանական ճարպեր, սովորական շաքար եւ աղ օգտագործել, սակայն ստանալ անհրաժեշտ քանակությամբ անփոխարինելի ամինաթթուներ, չհագեցած ճարպային թթուներ, բուսական ստերիններ, սննդային մանրաթելեր, վիտամիններ, կալցիում, կալիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, քրոմ եւ այլ միկրոնուտրիենտներ։
Մասնագետների խոսքերով՝ 60 տարեկանից բարձր տղամարդկանց սննդակարգը պետք է պարունակի մինչեւ 2300 կալորիա, իսկ կանանց սննդակարգը՝ մինչեւ 2000 կալորիա։ Ինչ վերաբերում է սպիտակուցներին, ապա 50 տոկոսը պետք է լինեն կենդանական ճարպերը։ Բուսական ճարպերի օպտիմալ ծավալը պետք է կազմի բոլոր ճարպերի կեսը։ Նախապատվությունը տրվում է առաջին զտման ձիթայուղին։
Ածխաջրերը խորհուրդ է տրվում առավելապես ստանալ պոլիսխարիդներից (օսլայից)։ Իսկ օրական սննդային մանրաթելերի ծավալը 25-30 գրամ է։ Ընդհանուր առմամբ, տարեց մարդուն ավելի լավ է օրական ուտել 4-5 անգամ, ոչ մեծ չափաբաժիններով, նշում են մասնագետները։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում