Վերջապես, մտածեք, որ ձեր սխալները կարող են ճակատագրական լինել ոչ միայն հակառակորդների, այլև հենց ձեզ համար
Պառակտման ու առճակատման տգեղ ու համատարած ձևախեղումներից զերծ չմնացին նաև իմ երիտասարդ գործընկերները՝ իրավաբանները, միմյանց մինչև «վերջին խազը» վիրավորելու մոլուցքը չմարեց անգամ Ծննդյան տոնին։ Գիտեմ, սթափվելու ոչ տրամադրություն ունեք, ոչ էլ, առավել ևս՝ հնարավորություն։ Ուղղակի կխնդրեի ուսանողական ընկերներիդ, որոնց հետ բարդ ճանապարհ եք անցել, մի շտապեք համարել իբր անցյալ, ներկա ու ապագա չունեցող։
Ախր ձեր բոլորի անցյալը գրեթե նույնն է եղել՝ առանց ընդվզումների։ Որ իշխանության մեջ եք, դա ձեր ճակատագիրն է, աշխատեք, մաղթում ենք ձեզ բազում հաջողություններ, սակայն հարգելիներս այդչափ հաճախ ու այդչափ աններելի մի սխալվեք, և շնորհակալություն հայտնեք, որ նկատել ենք տալիս ձեր սխալները՝ դա ոչ այնքան ձեր, որքան Երկրի շահերից է բխում։
Վերջապես, մտածեք, որ ձեր սխալները կարող են ճակատագրական լինել ոչ միայն հակառակորդների, այլև հենց ձեզ համար։ Տա Աստված, որ այս տարի բեկումնային լինի, մենք վեր կանգնենք մարդկային հարաբերությունների ներկայիս մշակույթից և նախապատվությունը, վերջապես, տանք քաղաքակիրթ, հայեցի պահվածքին...
Գեւորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից