Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի Չինաստան Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Նեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունից Հայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ Հանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է Թեներիֆե Երբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ Միրզոյան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը
Կարծիք

Հայկական պրագմատի՞զմ. Այս տրամաբանությամբ պետք է փակել համարյա բոլոր համայնքային դպրոցները նույնպես. Իշխանյան

Հայկական պրագմատի՞զմ. Այս տրամաբանությամբ պետք է փակել համարյա բոլոր համայնքային դպրոցները նույնպես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Մարալիկի ծննդատունը փակմանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Փակվում է Մարալիկի ծննդատունը։ Մինչ այդ փակվել էին գիշերօթիկները։ Փակվել, թե՞ փակվելու են ծերանոցները։ Ի՞նչ է այս ամենի անունը՝ օպտիմալացու՞մ, ծախսերի խնայու՞մ, թե՞ չգիտեմ ինչ։

Պատճառաբանությունները կարող են տարբեր լինել, բայց եթե ամբողջացնենք, ապա ունենում ենք մի պատկեր, որը կարելի է ժողովրդական խոսքով անվանել․ «Եղունգ ունես, գլուխդ քորի»։ Իրականում իշխանությունը կատարում է պարզ թվաբանական հաշվարկ՝ արդարացնո՞ւմ են արդյոք բյուջեի ծախսերը «պահելու համար» համայնքային հիվանդանոցները, գիշերօթիկները, ծերանոցները։

Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, պետք է փակել համարյա բոլոր համայնքային դպրոցները նույնպես։ Հարգելիներս, ախր ամեն հարցում չէ, որ չոր ֆինանսական հաշվարկով պետք առաջնորդվի պետությունը։ Ի՞նչ եք ուզում, որ առանց այն էլ դատարկվող մարզերը վերջնականապես դառնան ուրվական բնակավայրե՞ր։

Շատ քաղաքակիրթ երկրներ, հակառակը՝ դատարկվող համայնքներում բնակվելու համար արտոնություներ են սահմանում, հատկապես՝ ֆինանսական։ Առավել ազնիվ լինելու համար, իշխանություններին առաջարկում եմ հանել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածից Հայաստանի սոցիալական պետություն լինելու մասին բառը։

Եվ ամրագրեք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եթե ցանկանում եք լուծել ձեր սոցիալական հարցերը, հասեք իշխանության, դարձեք պատգամավոր, վարչապետ, նախարար, փոխնախարար, մարզպետ, փոխմարզպետ եւ վայելեք արտոնություններ՝ բարձր աշխատավարձ, ամենամսյա բարձր պարգեւավճարներ, ճոխ գործուղումներ եւ այլն»: