«Կարմիր գիծը հատված է. ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են». քաղաքագետ
Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ տեղի ունեցող զարգացումներին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի... Ասել էի, որ գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:
Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:
Իրանը պատասխան հարված կհասցնի:
Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:
Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան եւ այլն:
Լավ կանխատեսում չունեմ»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից