Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի Չինաստան Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Նեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունից Հայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ Հանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է Թեներիֆե Երբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ Միրզոյան Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով

Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո
Կարծիք

Սասուն Խաչատրյանի մոտեցումները 300.1-րդ հոդվածի վերաբերյալ անընդունելի են և պարունակում են մակերեսային վերլուծություններ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին։ Պրն. Խաչատրյանի մոտեցումները 300.1-րդ հոդվածի վերաբերյալ անընդունելի են և պարունակում են մակերեսային վերլուծություններ։ Այն պնդումը, թե 2009 թվականին կատարվել են ընդամենը մեխանիկական տարաբաժանումներ, չի համապատասխանում իրականությանը։ Զրուցակիցը նաև միտումնաբար չի ներկայացնում 300.1-րդ հոդվածի ընդունման պատմական դրդապատճառները, որոնք էական նշանակություն ունեն այդ հոդվածի մեկնաբանության և կիրառելիության վրա։

Այսպիսով, պրն. Խաչատրյանը չի անդրադառնում այն հարցին, թե արդյոք 300.1-րդ հոդվածը բավարարում է ՄԻԵԴ-ի նախադեպերով ձևավորված իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, որոնք ակնհայտորեն ավելի բարձր ստանդարտներ են։ Հարկ է նշել, որ որոշակիությունը իրավունքի գերակայության հիմնարար հենասույներից մեկն է։ Ավելին, զրուցակիցը նաև չի անդրադառնում «օրենքի որակի» գործոնների բացակայությանը։ Այդ գործոնները նույնպես հստակ ամրագրված են ՄԻԵԴ-ի պրակտիկայում և կոչված են ապահովելու կամայականություններից պաշտպանության երաշխիքները, որոնք ակնհայտորեն չեն տրամադրվում թե՛ քննչական և թե՛ դատախազական մարմինների կողմից, ինչպես նաև դատարանների կողմից։

Այսպիսով, 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իրավական որոշակիության պահանջներին և չի ապահովում այդ նորմի կանխատեսելիու­թյանը ներկայացվող պահանջները: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ներքին օրենսդրությամբ ազատությունից զրկելու պայմանները հստակ սահմանված լինեն, և օրենքն ինքնին կանխատեսելի լինի իր կիրառման մեջ, այնպես, որ այն համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշին` չափանիշ, որը պահանջում է, որ բոլոր օրենքները բավականաչափ հստակ լինել, որպեսզի անձը կարողանա կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող են առաջացնել իր կողմից կատարված գործողությունները։

Կարևոր է նար ընդգծել, որ 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում նաև Եվրամիության արդարադատության դատարանի նախադեպային իրավունքով սահմանված իրավական որաշակիության սկզբունքին` որը պահանջում է իրավական նորմի (1) կայունություն (օրինական ակնկալիքներ սպասելիքներ) և (2) պարզություն (օրենքի մատչելիություն և կանխատեսելիություն):

Պետք է նաև նշել, որ և՛ օրենսդիրը, և՛ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը դիտարկել են որակապես նոր՝ ինքնուրույն հանցակազմ, այլ ոչ թե նախկինում առկա հանցակազմի խմբագրում կամ տեխնիկական բնույթի փոփոխություն: Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի եզրակացության 16-րդ կետում, որը վերաբերում է առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին, ուղղակիորեն նշված է. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»: Միաժամանակ, ԱԺ-ի կողմից 300.1-րդ հոդվածը բարձր մակարդակի հստակության աստիճանով օժտված չլինելու փաստը նույնպես արձանագրվել է, ինչը, ՄԻԵԴ-ի նախադեպի լույսի ներքո, ևս կարևոր հանգամանք է:

Ավելին, ըստ իրավակիրառ պրակտիկայի՝ 300.1-րդ հոդվածը 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին կիրառելի չէ։ Այսպիսով, 2008 թվականին հարուցվել էին մի շարք գործեր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով։ Այնուհետև 2009 թվականի մարտի 31-ին դատախազների կողմից որոշում էր կայացվել քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու մասին։ Որպես քրեական հետապնդումից հրաժարվելու պատճառաբանություն նշվել էր, որ 2009 թվականի մարտի 18-ին ըն­դունված քրեական օրենսգրքում փոփոխու­թյուններով և լրացումներով, ըստ էության, սահ­մանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր։ Դատախազների այդ որոշումը նաև ասում է, որ նկատի ունենալով, որ Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հան­ցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի՝ ամբաստանյալների՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։

ՄԻԵԴ-ը բազմիցս արձանագրել է, որ հետադարձ ուժի արգելքը հանդիսանում է իրավուն­քի գերակայության սկզբունքի առանցքային բաղադրիչներից մեկը, և քրեական օրենս­գրքի նորմերի կանխատեսելիությունն ու Եվրոպական կոնվենցիայի պահանջներին դրա համապա­տասխանությունը որոշվում է նաև իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունների շրջանակներում:

ՄԻԵԴ-ի պրակտիկայում, Կոնվեցիայի 7-րդ հոդվածի դեպքում կիրառված օրենքի որակը ուսումնասիրելիս կիրառողը. «պարտավոր է, մասնավորապես, համոզվել, թե արդյո՞ք օրենքի տեքստը, դա մեկնաբանող դատական նախադեպերի ընդհանուր համատեքստում բավարարում է մատչելիության և կանխատեսելիության պահանջներին: Այս դեպքում դատարանը պետք է ուշադրություն դարձնի ներպետական օրենսդրությունը, որպես ամբողջություն և այն, թե ինչպե՞ս է այն կիրառվել խնդրո առարկա ժամանակահատվածում» (Kafkaris v. Cyprus):

Ավելին, ՄԻԵԴ-ն, անդրադառնալով մեկ այլ գործով, մասնավորապես՝ Էստոնիայի դատախազության որոշակիորեն նման գործողություններին, երբ դիրքորոշման կտրուկ փոփոխություններ էին տեղի ունեցել, արձանագրել էր, որ. «… այն արմատական փոփոխությունը, որ տեղի է ունեցել կիրառելի նորմի մեկնաբանման ժամանակ, տվյալ իրավիճակում նույնպես ակնառու է դարձնում այդ նորմի անբավարար հստակությունը և կանխատեսելիությունը» (Liivik v. Estonia): Հենց այդ գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում:

Սարգիս Գրիգորյան

GPartners իրավաբանական ընկերություն