«Գերազանցիկ» Դիանան
Դպրոցում, հատկապես ցածր դասարաններում, հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էին դաս պատասխանում դասարանի գերազանցիկները։ Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար, մանավանդ հայոց լեզվի դասերին, երբ ուսուցչուհին նրանց անգիր արտասանել էր հարցնում․
-Դպրոցի ճամփա՜ն, դժվա՛ր է, երկա՛ր․․․ և այլն։
Ինչո՞ւ հանկարծ հիշեցի մանկության այս դրվագները։
Փառապանծ ԱԱԾ-ի հայտնաբերած կեղծ օգտատեր Դիանա չգիտեմինչյանի խոսքն ինձ հիշեցրեց «գերազանցիկ» անգիր անողներին։ Եվ որքան էլ հետագայում մեր «պրոֆեսիոնալ» քննիչներն «ապացուցեն» նրա «ընդդիմադիր», «սադրիչ» էությունը, միևնույնն է, ես կմնամ այն համոզմունքին, որ նախապես տեքստը գրվել և տրվել է «Դիանային», և վերջինս մի քանի անգամ կարդալուց հետո, անգիր, «գերազանցիկի» առոգանությամբ այն կարդացել է։ Էլ չեմ ասում, առանց պաշտպանի «հարցաքննության» մասին։
Եվ վերջապես, ինչո՞ւ ԱԱԾ-ն և վարչապետին կից այլ իրավապահ կառույցները չէին և չեն ցուցադրում այլ ձերբակալված ընդդիմադիրների, օրինակ, Արսեն Բաբայանի խոսքը։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից