Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի Չինաստան Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Նեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունից Հայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ Հանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է Թեներիֆե Երբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ Միրզոյան Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով

Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո
Կարծիք

Բեմը և բեմականացումը, թատրոնը և թատերայնացումը քաղաքական գործընթացների անբաժան մասն են

Սոցիալապես որքան արդար` այնքան զորավոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամեն մեկի համար. այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես»: Գարեգին ՆԺԴԵՀ

Ժամանակակից աշխարհում սոցիոմշակութային կյանքի այլ ոլորտների նման քաղաքական կյանքում ևս բեմը և բեմականացումը, թատրոնը և թատերայնացումը քաղաքական գործընթացների անբաժան մասն են: Քաղաքական կյանքի թատերայնացումը դրսևորվում է ինչպես քաղաքական իրական գործընթացների կազմակերպման, ուղղորդման ընթացքում, այնպես էլ՝ սոցիալական դիսկուրսի դաշտում, ինչն արտահայտված է լայն տարածում գտած քաղաքական խաղ, քաղաքական բեմ, քաղաքական խաղի կանոններ և այլ հասկացությունների տեսքով: Քաղաքականությունը, լինելով սոցիալական իրականության բաղկացուցիչ մաս, նույնպես ենթարկվում է սոցիալական ներկայացման տրամաբանությանը՝ իրեն հատուկ խաղացանկով, դերերով, սյուժեով, լեզվով, պատմություններով և այլն: Օրինակ՝ աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունները՝ իրենց պատճառներով, ընթացքով և այլ առանձնահատկություններով, տարբեր են, սակայն առանցքային սյուժեն, դերերի բաշխվածությունը, իրադարձությունների առասպելականացումը, չարի և բարու հակադրությունը, որոշ դեպքերում՝ անգամ կարգախոսներն ու լեզուն նման են, այսինքն՝ բեմից բեմ, խաղացողից խաղացող՝ ներկայացումն այլ տեսք և ձև է ստանում, սակայն բովանդակությունը գրեթե նույնն է: Այս համատեքստում քաղաքական կյանքը կարելի է դիտարկել՝ որպես ինքնատիպ խաղի տեսակ՝ «քաղաքական թատրոն», որն իր հերթին՝ բաղկացած է քաղաքականության «բեմահարթակից», «ետնաբեմից» (կուլիս) և «հանդիսասրահից»:Քաղաքական թատրոնի անուղղակի մասնակիցն այս դեպքում հանդիսատեսն է, որի ուշադրությունն ուղղված է քաղաքականության բեմահարթակին, իսկ անմիջական մասնակիցը քաղաքական «գործիչ-դերասանն» է, որը խաղում է քաղաքականության բեմում: Այն, ինչ տեղի ուենցավ երկու տարի առաջ Հայաստանում, ավելի, քան տրագիկոմեդիա, չես անվանի, քանի որ մանիպուլյացիոն հստակ դասագրքային թեզեր ու քայլեր իրականացնելով, կարողացան մարդկանց, այսպես ասած՝ զոմբիացնել և իշխանազավթում իրականացնել։Սա տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ, առանց որևէ այլևայլության, սակայն մարդկանց սպասումներն ի դերև ելան. ամենուր սուտ էր ու կեղծիք։ Գիտակից հասարակության համար պարզ է, որ ներկայումս ՀՀ-ում բացահայտ նկատվում են դիկտատուրայի սաղմեր, որի շահերն ամբողջությամբ սպասարկում են գործող վարչակարգին: Գործող վարչապետն ու իրեն սատարող «ակտիվը» տասնյակ տարիներ, իսկ առավել ակտիվ վերջին յոթ-ութ տարում` գոռում-գոչում, բղավում, սրա-նրա մասին բամբասում, ճիշտ ու սուտ իրար խառնած լուրեր էին տարածում կոռուպցիայի, համատարած թալանի, անօրինականությունների, ստրկացման, բռնաճնշումների, քաղաքական հաշվեհարդարների և մարդկությանը հայտնի և անհայտ մնացած անիրավությունների մասին: Այդքան տարի այնքան թմբկահարեցին, այնքան սուտ ու ճիշտ խառնեցին իրար, որ ժողովուրդն իր համար անհերքելի կարծիք ձևավորեց, ու… Մերժեց: Մերժեց` ինքն էլ մինչև վերջ և հստակ չիմանալով, թե ի՞նչն է մերժում, ո՞ւմ է մերժում, արդյո՞ք մերժում է, ինչո՞ւ է մերժում… «Պետք» էր մերժել՝ մերժեց: Բայց հարցը, խնդիրը, կոնկրետ մարդիկ, ովքեր իբր` կոռուպցիայի մեջ թաղված էին եղել, ովքեր` իբր ստրկացրել էին, գողացել էին, թալանել էին, իմիջիայլոց` այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞վ էր թալանել, ո՞ւմ էին թալանել, ո՞ւմ էին ստրկացրել, ե՞րբ, այդ թալանվողն ի՞նչ էր ստեղծել կամ ունեցել, որ ինչ-որ մեկն էլ` թալանել էր իրեն, ո՞ւր են:

Արդեն երկու տարի անցել է, և ուզում եմ հարց տալ՝
1. Ի վերջո՝ Հայաստանում այդչափ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար:
2. Համակարգվա՞ծ էր, թե՞ անհամակարգ:
3. Ո՞ւր են այդ հինգ, տասը կամ գուցե քսան հոգին, որ իբր բյուջեն «կերել են», բոլորին թալանել են, ստրկացրել են, ովքե՞ր էին նրանք:

Ցանկացած գիտակից քաղաքացի արդեն գիտի պատասխանը` չի եղել այն և այնքան, ինչ և ինչքան ասել են, գրել են և, մեղմ ասած՝ խաբել են ժողովրդին:
Ամփոփելով 2019 թվականը, ինձ և, բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում «իզմ»-եր մերժող Նիկոլին՝ ո՞ւր են խոստացած ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավահավասարությունը, արդարությունը, իրավունքի գերակայությունը, սերն ու համերաշխությունը, տնտեսական թռիչքը, ահռելի ներդրումները, ներգաղթողները և ներդրողների գլխապատառ հոսքը դեպի ՀՀ: Ո՞ւր են Նիկոլ: