Իսկ ո՞վ կարող է պնդել, թե այս կամ այն մարդը մեկ տարի հետո մարդ է սպանելու
Ոչ անհայտ մի գործիչ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, 16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալված Ռաֆայել Սուքիասյանի 2018թ․ խորհրդարանական ընտրությունների դիտորդի հավաստագիրը, տրված Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից։
Ոչ անհայտ գործիչը տեղադրելով սույն տեղեկությունը, չի զլացել նաև իր ոճին հարիր, ինտրիգային նշում անել՝ «Մնացածը հետո կտեղադրեմ»։
Որպես Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ հայտարարում եմ, որ սկսած 2007թ․ Հայաստանի հելսինկյան կոմիտեն իրականացրել է դիտորդական առաքելություն ՀՀ բոլոր համապետական, այդ թվում նաև 2018թ․ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ բոլոր ընտրություններին ընդառաջ, կոմիտեն տարածել է հայտարարություն և ընդգրկել դիտորդներ, որոնց հետ անցկացվել են հատուկ դասընթացներ անաչառ դիտորդություն իրականացնելու համար։
Այդ տարիների ընթացքում կոմիտեի հետ համագործակցել են հարյուրավոր դիտորդներ, որոնք հիմնականում բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները։ Անձամբ ինքս, փողոցում հանդիպելիս նրանցից կճանաչեմ ընդամենը մի քանիսին։ Չեմ ճանաչում նաև կասկածյալ Ռաֆայել Սուքիասյանին։ Ասածս չընկալեք, որպես արդարացում։ Չեմ բացառում, որ ինքս հանդիպած լինեի նրա հետ և դրական տպավորություն ունենայի։ Նախ, փաստենք, որ Ռաֆայել Սուքիասյանն առայժմ միայն կասկածյալ է։ Բայց ընդունենք, որ իսկապես ապացուցվի, որ նա է հանցագործը։ Ուստի՞․․․ Որևէ մեկը, այդ թվում ոչ անհայտ գործիչը, կարո՞ղ է վստահաբար պնդել, որ ինքն այնպիսի բարձր մակարդակի հոգեբան է, որ դեռևս մեկ տարի առաջ կզգար, որ գործ ունի պոտենցիալ հանցագործի հետ։
Եվ, եթե չեմ սխալվում, նա նաև թունդ քրիստոնյա հավատացյալ է, ուստի թող հետևի «Թող առաջին քարը նետի նա, ով անմեղ է» ավետարանական կարգախոսին։ Իսկ ինտրիգային «Մնացածը հետո կտեղադրեմ»-ով թող որևէ մեկին, հատկապես ինձ չվախեցնի, թե չէ, նա լավ գիտի․․․
Հ․Գ․ Ֆեյսբուքում նկատեցի, թե տարբեր հասարակական գործիչներ ինչպես են արդարանում Ռաֆայել Սուքիասյանի հետ որևէ առնչություն ունենալու համար։ Անհասկանալի է․․․


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...