Մոուրինիոն որոշել է, թե ով կլինի ՄՅՈւ-ի ավագը Եվրոպա լիգայի եզրափակչում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն որոշել է Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի՝ «Այաքսի» հետ խաղում ավագի թեւկապը վստահել Անտոնիո Վալենսիային:
Այս մասին հայտնում է «Mirror-ը:
Կիսապաշտպանն արդեն կրել է ՄՅՈւ-ի ավագի թեւկապը ԵԼ-ի կիսաեզրափակիչ փուլի՝ «Սելտայի» հետ երկու խաղերում, երբ Ուեյն Ռունին, Մայքլ Կարիկը եւ Քրիս Սմոլինգը վնասվածքների պատճառով բացակայում էին թիմից:
Եվ չնայած այն հանգամանքին, որ Ռունին եւ Կարիկը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն «Այաքսի» հետ եզրափակչին, Մոուրինիոն որոշել է ավագի պարտականությունները դարձյալ վստահել Վալենսիային:
Բայց սա չի նշանակում, որ ԵԼ-ի եզրափակչում հաղթելու դեպքում, հենց Վալենսիան է գլխավերեւում բարձրացնելու գավաթը: Հավանական է, որ այդ խաղը Ռունիի վերջին հանդիպումը կլինի ՄՅՈւ-ի կազմում, հետեւաբար հենց նա էլ գլխավերեւում կպարզի գավաթը, եթե ՄՅՈւ-ն հաղթի «Այաքսին»:
Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Այաքսի» միջեւ կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն