Բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել ձեր կրավորական կեցվածքից. Ավետիք Իշխանյան
Եվ եթե պետության ղեկավարը պաշտոնապես չի արձագանքում ոչ միայն առաջին հերթին մեր տարածաշրջանի, այլև համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությանը, այլ բավարարվում է միայն իր ընդդիմախոսներին սաստելով, ապա բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել ձեր, ցավոք, այս դեպքում նաև մեր կրավորական կեցվածքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ԻՆՉՈՒ՞ ԵՔ ՎՐԴՈՎՎՈՒՄ, ՏԻԿՆԱՅՔ և ՊԱՐՈՆԱՅՔ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները խորը վրդովմունքի մեջ են, կապված ադրբեջանական տարածված կեղծ տեղեկատվությամբ՝ իբր ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփին, հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար։
Կուզենայի վրդովվածներին հիշեցնել, որ մենք գտնվում ենք պերմանենտ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ և ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ « Война — это… война!»․
ԵՎ չնայած բազմաթիվ և բազմապիսի ժնևյան և այլ կոնվենցիաների պատերազմը պատերազմ է՝ առանց խաղի կանոնների։ Եվ եթե պետության ղեկավարը պաշտոնապես չի արձագանքում ոչ միայն առաջին հերթին մեր տարածաշրջանի, այլև համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությանը, այլ բավարարվում է միայն իր ընդդիմախոսներին սաստելով, ապա բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել ձեր, ցավոք, այս դեպքում նաև մեր կրավորական կեցվածքից»,- գրել է նա։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից