Հունվարի 14-ից Microsoft-ը կհրաժարվի Windows 7 օպերացիոն համակարգը աջակցելուց
Հունվարի 14-ից Microsoft-ը կհրաժարվի Windows 7 օպերացիոն համակարգը աջակցելուց, օգտատերերը 10 օր ժամանակ ունեն ՕՀ-ն փոխելու համար, քանի որ Windows 7-ի թարմացումը կդադարեցվի եւ այլեւս չի համապատասխանի անվտանգության անհրաժեշտ մակարդակին:
«Ռիա Նովոստի»-ն հայտնում է, որ Windows 7-ը մշակվել է ավելի քան 10 տարի առաջ միանգամայն այլ կիբեռսպառնալիքի մակարդակի պարագայում: Նոր տեխնոլոգիաների հայտնվելը ՕՀ-ն վերանայելու անհրաժեշտություն է առաջացրել, ուստի Windows-ի տասներորդ տարբերակը ստեղծելիս առաջնային է կիբեռսպառնալիքներից պաշտպանությունը, նշել են մամուլի ծառայությունում:
«Microsoft-ն իր ուժերը կենտրոնացնելու է հատկապես Windows 10-ի վերջնամշակման ու արդիականացման վրա»,- հայտարարել են Microsoft-ում:
Ընկերությունում նշել են, որ աջակցության բացակայության պայմաններում Windows 7-ի պաշտպանվածությունը հարցականի տակ կհայտնվի, նրա օգտատերերը վտանգված են դառնալու կիբեռհանցագործների համար «հասանելի որս»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում