Սոլեյմանիի սպանության նման անհաշվենկատ քայլը իրականում նշանակում է որ ոմանք խուճապի մեջ են ու ալևս ելք չունեին
Սոլեյմանիին սպանել է Լևիաթանը: Հրեաների առասպելներում Լևիաթանը ծովի խորքում ապրող մի հրեշ է, առասպելների մեջ այն սատանայական դերակատարություն ունի: Քրիստոնեական մշակույթում Լևիաթանը հենց սատանայի անուններից մեկն է: Սատանայապաշտների հնգանկյուն աստղի գագաթներին գրված եբրայերեն տառերը միասին հենց Լևիաթան են նշանակում: Այս հրեշի կերպարը հայտնի դարձավ, երբ Թոմաս Հոբսը իր հանրահայտ գրքում, մարդուն նվաստացնող հզոր պետության գաղափարը նկարագրելիս, հենց Լևիաթան անունն է տալիս: Հենց Լևիաթանի մեջ Թոմաս Հոբսը զարգացրեց հանրային պայմանագրի գաղափարը, որը ոմանք, նենգափոխելով, անվանեցին քաղաքացիական պայմանագիր:
Այսօր, հունվարի 3-ի վաղ առավոտյան Աթենքում Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի վարչապետները ստորագրեցին EastMed գազատարի կառուցման եռակողմ համաձայնագիրը: Այդ գազատարը պետք է տարանցի Իսրայելի ափից 40 կմ հեռավորության վրա գտնվող 3,4 տրիլիոն խ.մ. գազը դեպի Եվրոպա: Համաձայնագիրը ստորագրելիս երեք երկրների ղեկավարները նշեցին, որ սա «խաղաղության գազատար է», թեպետ գազի հանքավայրի անունը, չգիտես ինչու, ոչ թե խաղաղություն է, այլ հենց Լևիաթան: Պլանավորվում է, որ Լևիաթանի շահագործմանն ավելի ուշ կմիանան Իտալիան ու Եգիպտոսը: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանն այս պլանները մեծ հարցի տակ է դնում, քանի որ այդ բոլոր նախագծերը այս կամ այն կերպ առնչվում են, աշխարհում ոչ մեկի կողմից չճանաչված, Թուրքական Կիպրոսի հետ: Օրերս կնքված Թուրքիա-Լիբիա ռազմական փոխգործակցության պայմանագիրն էլ ըստ էության փակում է գազատարի ճանապարհը:
Լևիաթանը շահագործելու պլանները շատ հին են: Շահագործումը սկսելու մասին Իսրայելը հայտարարել էր դեռ տաս տարի առաջ, արաբական գարնան սկզբից մի քանի ամիս առաջ: Արաբական գարունը եկավ ու ոչնչացրեց հանքավայրի շահագործման և գազատարի կառուցման գրեթե բոլոր պատնեշները: Բոլորը բացի Սիրիսայից: Ոչ Սիրիան ընկավ, ոչ էլ Թուրքիան կիսվեց ենթադրվող քրդական նորաստեղծ պետության ճնշման տակ: Թեպետ, երբ 2010-ին Նեթանյահուն հայտարարում էր շահագործման մեկնարկի մասին, նա վստահ էր, որ ամեն ինչ կգնա ըստ պլանի: Միջին Ասիայից գազը Նաբուկկոյով կբերվի (30 մլրդ խ.մ.), իսկ Իսրայելից Լևիաթանով (20 մլրդ խ.մ.) ու ռուսական պետության հետ էլ Իրանի ու Թուրքիայի վախճանը վերջապես կգա:
Պլանը տապալվեց: Ու տապալվեց հենց Սոլեյմանիի շնորհիվ: Առանց Սոլեյմանիի ոչ ռուսները կիմանային ում ռմբակոծել, ոչ չինացիները կմտնեին տարածաշրջան, ոչ էլ Հեզբոլան կդառնար լիարժեք հաստատություն: Արդյոք Սոլեյմանիի սպանությունը կօգնի հրեաներին վերջապես մեկնարկել, դեռ մեկ դար առաջ մշակված, արդյունահանման պլանը, ես չգիտեմ:
Ամեն դեպքում Սոլեյմանիի սպանության նման անհաշվենկատ քայլն իրականում նշանակում է, որ ոմանք խուճապի մեջ են ու ալևս ելք չունեին: Գեներալն էլ դե զինվոր էր, զինվորի առաքելությունն էլ հենց կյանքը զոհաբերելն է: Դա է անմահության միակ ճանապարհը, Լևիաթանին հաղթելու միակ ձևը: Երանի այն աչքերին, որ մահանալուց առաջ տեսան Ղասեմին Երևանի Անի հյուրանոցի սրճարանում թեյ ըմպելիս: Ես հուսով եմ, որ մի օր կկարողանամ գոնե այս հերոսի շիրիմը տեսնել:
Հ.Գ. շատ եմ ուզում իմանալ, ով է այն դավադիր էսթետը, ով հանքավայրերի ու գազատարերի անուններ է ընտրում, մեր քթի տակ հրեա ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշ` Նաբուկկոյի պատվին էին գազատար կառուցում, իսկ միջերկրականում ահեղ ստորացուցիչ պետականության և սատանիզմի խորհրդանիշ Լևիաթանի պատվին: Բայց մալադեց ձեզ... բլ***


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից