Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար

2020 թվականը մեր տարածաշրջանը դիմավորեց մտահոգիչ լուրով: Ամերիկացիները որոշեցին սրել մեր տարածաշրջանում առկա առանց այն էլ գերլարված իրավիճակը եւ ահաբեկչական գործողություն իրականացնելով սպանեցին Իրաքում գտնվող իրանցի ազդեցիկ եւ մեծ հեղինակություն ունեցող գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը ղեկավարում էր «Ալ Ղոդս» ջոկատները:

ԱՄՆ-ը ստանձնել է սպանության պատասխանատվությունը, իսկ Իրանը սպառնում է դաժան հակահարվածով: 

Իրանցիների համար Ղասեմ Սոլեյմանին սովորական գեներալ չէր: Նա իրանցի հավաքական սպայի կերպարն էր, ազգային հերոս, սպարապետ: Նրա անվան շուրջ դեռ կենդանության օրոք լեգենդներ էին հյուսվում: Նա իրանական ավանդույթի տեւականության խորհրդանիշներից մեկն էր, որը իրանական էպոսային հերոս Ռուստամի նորօրյա մարմնավորումն էր համարվում իրանցիների գիտակցության մեջ:

Անկասկած, այս սպանությունը, որը իրականացվել է Թրամփի հրամանով եւ որոշակի շրջանակների հորդորով եւ խորհրդով, կտրուկ փոխելու է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որից անհասկանալի է, թե ինչ է շահելու հենց ԱՄՆ-ը: Այնպիսի տպավորություն է, որ ոմանք օգտվելով Թրամփի հուզականությունից, իրական Իրանի մասին տեղեկատվության բացակայությունից գնացել է արկածախնդրության:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում ոչ մինչ այս սպանությունը, ոչ էլ այս սպանությունից հետո օրակարգերն այլ են: Հանրությունը չի գիտակցում, որ հնարավոր պատերազմի դեպքում ինչ ծանր հարված, իսկ ավելի ճիշտ հարվածներ են սպասվում Հայաստանին, որից ամենամեղմը կլինի իրանցի փախստականների հոսքը Հայաստան:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը համոզված է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի Իրաքում զոհվելուց հետո, Իրանի առաջին քայլերից մեկը լինելու է իրաքյան իշխանությունների հետ ավելի սերտ համագործակցությամբ Իրաքից ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերմանը հասնելուն միտված քաղաքականությունը։

Բանն այն է, որ իրանցի գեներալի սպանությանը նախորդել էին Իրաքում հակաամերիկյան բազմահազարանոց ցույցերը եւ ԱՄՆ դեսպանության վրա իրաքցիների հարձակումները, որոնք պահանջում էին ամերիկյան զորքերը դուրս բերել Իրաքից:

Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ում եկել են այն եզրահանգման, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կփոխի իրադարձությունների ընթացքը, բայց բացառված չէ, որ ամեն ինչ հակառակ ուղղությամբ զարգանա եւ ամերիկյան զորքերի դուրս բերման պահանջներն ավելի սաստկանան:

Վարդան Ոսկանյանը նշում է, որ իրաքցիները, մեղմ ասած, խանդավառված չեն իրենց երկրում ամերիկյան ներկայությամբ՝ բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի կայուն են եւ ամուր, ուստի այս հարցում Իրաքի իշխանությունները ստացել են լրացուցիչ կռվան՝ պահանջելու ԱՄՆ-ի զորամիավորումների ելքը այս երկրից։

Այնպես որ, այս սպանությունը ոչ միայն էլ ավելի է սրելու ամերիկաիրանյան հարաբերությունները, այլ կտրուկ թուլացնելու է ԱՄՆ-ի դիրքերը Իրաքում:

Այս ամենը ԱՄՆ-ում դժվար թե չէին հաշվել, ինչը հուշում է, որ ամերիկացիները մտադիր են ավելի լայնածավալ գործողությունների իրականացմանը, որին Հայաստանը պետք է փորձի պատրաստ լինել եւ դիմակայել հնարավոր բոլոր մարտահրավերներին, բայց ոչ այնպես, ինչպես մեկ տարի առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների եւ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։

Երբ Հայաստանը ծանր իրավիճակում էր Իրանը չփակեց Հայաստանի հետ սահմանը, ընդհակառակը, ավելի լայն բացեց, ինչը մեծապես օգնեց, որ մենք պատերազմից հաղթական դուրս գանք, այնպես որ, չ մի դեպքում, եւ ոչ մի երկրի պահանջով մեր երկրի սահմանը Իրանի հետ չի կարող փակվել:

Հիմա մեզ մնում է պատրաստվել ցանկացած զարգացման, լրջանալ, փոխել մեզ մատուցվող օրակարգերը եւ հետեւել զարգացումներին: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ նրանց, ովքեր սպանել են «Ալ Ղոդս» ջոկատների հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ 

Պարզ է, որ այդ վրեժը չի արտահայտվելու արագ եւ միանգամյա հարվածով: տարածաշրջանը նոր, ավելի վտանգավոր փուլ է մտնում:

Վարդան Մխիթարյան

Top-News.am

Ո՞վ էր Ղասեմ Սոլեյմանին

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում