Դուք որոշեք՝ ի՞նչն է ձեր համար լավը՝ կարճ սուտը, թե՞ երկար հերքումը. Արա Վարդանյան
Ամեն մի պաշտոնյա իր սրբագույն պարտք է համարում աննախադեպ թվեր հնչեցնել, մենք էլ, ընդդիմադիրներս, ստիպված ենք երկար ու բարակ վերլուծել, որ մարդկանց ապացուցենք, որ այս ամենը սուտ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ. «Ինչին ենք ուզում հավատալ՝ կարճ ստին, թե՞ երկար հերքմանը։
Պարադոքս է. Հնչում է հայտարարություն՝ ունեցել ենք աննախադեպ տարի և նշվում են իրականությանը չհամապատասխանող թվեր։ Հիմա դա հերքելու համար չես կարող կարճ խոսել, պետք է փաստարկներով ապացուցես յուրաքանչյուր հերքումը։ Բայց ո՞վ է այդքան լսելու։ Ամեն մի պաշտոնյա իր սրբագույն պարտք է համարում աննախադեպ թվեր հնչեցնել, մենք էլ, ընդդիմադիրներս, ստիպված ենք երկար ու բարակ վերլուծել, որ մարդկանց ապացուցենք, որ այս ամենը ՍՈՒՏ Է։ Ընդ որում սովորաբար բացատրությունը այնքան երկար է ստացվում, որ նույնիսկ կողմնակիցն է դժվարանում հասկանալ։ Գալիս եմ այն եզրակացությանը որ ավելի լավ քան ժամանակը որևէ բան չի կարող ի ցույց դնել այս իշխանության ստերը։ Ժողովուրդը իր մաշկի վրա է զգալու այս բոլոր աննախադեպ ստերի ազդեցությունը։ Երեկ արդեն զգաց՝ կանչեցին հրապարակ Նոր Տարի նշելու, իսկ իրենք գնացին ռեստորան։
Դե ինչ, դուք որոշեք ի՞նչն է ձեր համար լավը՝ կարճ սուտը, թե՞ երկար հերքումը»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից