Ամբողջ Եվրոպայում կլիմայական աղետ է կանխատեսվել
Նիդեռլանդներում Գրոնինգենի համալսարանի եւ Ուտրեխտի համալսարանի գիտնականները կանխատեսել են, որ Հյուսիսատլանտյան հոսանքը, որը հանդիսանում է Գոլֆսթրիմի հյուսիսարեւելյան շարունակությունը, առաջիկա հարյուր տարիներին որոշակի հնարավորությամբ կփոխի իր ուղղությունը, որը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Եվրոպայի համար, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով EurekAlert-ին։
Հայտնի է, որ տեղումների մեծ քանակը, ինչպես նաեւ Գրենլանդիայում սառույցների հալվելը գլոբալ տաքացման պատճառով մեծացնում է մաքուր ջրի քանակը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի վերին շերտերում։ Նոր մոդելը ցույց է տվել, որ մաքուր ջրի կուտակումը հաջորդ 1000 տարիներին անընդունակ է ամբողջովին քայքայել Հյուսիսատլանտյան հոսանքը, որը տաք ջրերը բերում է դեպի հյուսիսային Եվրոպայի ափեր եւ մեղմացնում է տեղական կլիման։
Սակայն Հյուսիսատլանտյան հոսանքի ժամանակավոր խախտումը առաջիկա հարյուր տարում կարող է տեղի ունենալ 15 տոկոս հավանականությամբ։ Ընդ որում, այս մոդելը հաշվի չի առնում Արկտիկայի սառցե վահանների հալոցքից մաքուր ջրի ներդրումը, որը կարող է ավելի վատացնել կանխատեսումը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում