Գիտնականները հայտնաբերել են սերտ կապ Երկրի պտույտի եւ հրաբխականության միջեւ
Փարիզից եւ Հռոմից երկրաֆիզիկոսներ Ֆրանսուա Լամբերն ու Ջանլուկա Սոտիլին բացահայտել են, որ Երկիր մոլորակի շրջապտույտն ու հրաբխականությունը սերտորեն փոխկապված են: Իրենց եզրահանգումները հիմնավորելու համար նրանք համադրել են Էթնա հրաբխի եւ Երկիր մոլորակի պտույտի տվյալները, գրում է Planet Today-ը:
Հենց այդ հրաբխի ընտրությունը հիմնավորվել է նրանով, որ դրա ակտիվության բոլոր գործոնները մանրամասնորեն փաստաթղթավորված են, այդ պատճառով բավականին դյուրին է դրանք համեմատել ցանկացած այլ իրադարձությունների հետ:
Ինչպես հայտնի է, Երկիր մոլորակը ոչ միայն պտտվում է սեփական առանցքի շուրջ, որն անցնում է երկու բեւեռներով, սակայն նաեւ որոշ չափով շեղվում է դրանից: Այդ երեւույթը, որը կոչվում է բեւեռային շարժում, հիմնված է տեկտոնիկ շարժումների վրա, որոնք առաջացնում է մոլորակի ծանրության կենտրոնի տեղափոխումը:
Փաստորեն ստացվում է, որ իրական բեւեռի գտնվելու վայրը համադրվում է դրա անվանական ցուցանիշի հետ 6.4 տարին մեկ անգամ, որից հետո կրկին պետք է հետեւել բեւեռային շարժման ուժգնացմանը: Այդ երեւույթի մասին առավել ստույգ տվյալներ դեռեւս չկան, քանի որ Երկիր մոլորակի պտույտի շուրջ արբանյակային դիտարկումներն սկսել են իրականացվել ոչ այնքան վաղ շրջանում: Այդուհանդերձ, կան բոլոր հիմքերը կարծելու, որ այդ գործընթացն ունի պարբերական բնույթ:
Անցկացված հաշվարկների հիման վրա գիտնականները բացահայտել են, որ այդ գործընթացն արդյունքում հանգեցնում է երկրակեղեւում ակտիվության աճին: Ընդ որում՝ առավելագույն ցուցանիշները երեւում են 45 աստիճան լայնության պարագայում, հենց այնտեղ են ուղղահայած ձեւախեղումները հասնում տարեկան 1 սանտիմետր նիշին:
Լամբերն ու Սոտինին վերլուծել են 11 263 երկրաշարժերի մասին տվյալները, որոնք տեղի են ունեցել 1999-2019 թվականների միջակայքում Էթնա լեռան բարձունքից շուրջ 43 կմ-ի շրջանում: Ընդ որում՝ հաշվի է առնվել նաեւ լավայի քանակը:
Արդյունքում պարզ է դարձել, որ բեւեռային շարժման առավելագույն ցուցանիշի պահին մեծացել է նաեւ Էթնայի սեյսմիկ ակտիվությունը: Մասնավորապես, ավելի հաճախ էին սեյսմիկ ցնցումները, իսկ ժայթքումները դառնում էին ավելի ուժգին:


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ