Ուրեմն սկսել ես հասկանալ...
2018թ․ ապրիլ-մայիսյան «ոչ բռնի, թավշյա(՞), ոչ վենդետային (՞) հեղափոխության» ողջ ընթացքում և դրանից հետո բավական երկար ժամանակ, իմ վաղեմի բարեկամներից մեկը, հավանաբար հեղափոխության ամենանվիրյալներից էր։ Նրա դեմքը երջանկությունից փայլում էր և որևէ քննադատություն, էլ չեմ ասում թթու խոսք հեղափոխության հասցեին, ոչ միայն չէր ընդունում, այլև թունդ հակադարձում էր, կրծքով պաշտպանելով հեղափոխությունն ու հեղափոխականներին։
Երկարատև ընդմիջումից հետո, այսօր նրան փողոցում պատահաբար հանդիպեցի։ Ողջագուրվելուց հետո իրավիճակի մասին մի քանի խոսք փոխանակեցինք։ Նշեմ, որ հիմնականում ինքն էր խոսում՝ պարգևավճարներ, գաղտնի աշխատավարձեր, արտոնություններ, ծառայողական մեքենաներ,ճամփորդություններ, թիկնապահներ, առանձնատներ, նորոգումներ, հիմնադրամներ և այլն։ Ես ժպտում էի։ Հրաժեշտին՝ նա այլայլված դեմքով ասաց․
-Արդեն չեմ հասկանում, թե ինչ է կատարվում․․․
Արձագանքեցի․
-Ուրեմն, սկսել ես հասկանալ․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից