Գենետիկ հակվածության դերը հիվանդության զարգացման մեջ չի գերազանցում 5 տոկոսը․ հետազոտություն
Գենետիկ հակվածության ազդեցությունը այս կամ այն հիվանդության զարգացման մեջ չի գերազանցում 5 տոկոսը, ինչպես ցույց է տվել այդ թեմայով խոշորագույն մետաանալիզը, որը հրապարակվել է PLOS One ամսագրում։
Ալբերտայի համալսարանի գիտնականները վերլուծել են 569 գենետիկ հետազոտությունների տվյալներ, որոնք հավաքվել են 20 տարվա ընթացքում եւ ընդգրկում են 219 բժշկական իրավիճակ։ Այդ հետազոտություններում ուսումնասիրվել են «միանուկլեոտիդ պոլիմորֆիզմ» (ՄՆՊ) անվանումով հայտնի գեների մուտացիաների եւ տարատեսակ հիվանդությունների հարաբերությունները։
ՄՆՊ-ն մարդու գենոմում ընդամենը մեկ նուկլեոտիդի փոփոխությունն է։ ՄՆՊ-ի շատ տեսակներ ռիսկի գործոն են համարվում հարյուրավոր հիվանդությունների համար։ Սակայն, ինչպես պարզվել է, մեծ մասամբ հիվանդությունների եւ գենետիկայի միջեւ կապը լավագույն դեպքում կասկածելի է։
«Պարզ ասած՝ ԴՆԹ-ն ձեր ճակատագիրը չէ, իսկ ՄՆՊ-ն հիվանդության կեղծ կանխատեսում է։ Հիվանդությունների մեծ մասը, ներառյալ քաղցկեղի շատ տեսակները, դիաբետը եւ Ալցհեյմերի հիվանդությունը, լավագույն դեպքում ունեն 5-10 տոկոս գենետիկ ներդրում»,- նշել է հետազոտության համահեղինակ Դեւիդ Ուիշարտը։
Կան, իհարկե, հիվանդություններ, որոնցում գենետիկ «ներդրումը» կազմում է մոտ 40-50 տոկոս։ Սակայն նման հիվանդություններն այդքան էլ շատ չեն։ Դրանց թվում են, օրինակ, Կրոնի հիվանդությունը, ցելիակիան եւ դեղին բծի դեգեներացիան։
Մյուս հիվանդությունների դեպքում դրանց զարգացման ռիսկը հիմնականում կապված է մետաբոլիզմի, շրջակա միջավայրի, կենսակերպի, սննդակարգի կամ քիմիական նյութերի, մանրէների ու վիրուսների ազդեցության հետ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում