Քայլն իրոք կարևոր է, քանի որ նշված ստորագրությունը հավասարազոր է ինքնախոստովանության
Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթի ստորագրմանը, որով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի: Գրառման մեջ ասվում է.
«Մարդը, ով ներկայանում է որպես ՀՀ նախագահ, այսօր չափազանց կարևոր քայլ կատարեց: Նա ստորագրեց օրենք, դրանով անմիջական և անձնական պատասխանատվություն ստանձնելով Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողության համար:
Քայլն իրոք կարևոր է, քանի որ նշված ստորագրությունը հավասարազոր է ինքնախոստովանության:
Հեռու չէ այն օրը, երբ օրենքի ողջ խստությամբ նա պատասխանատվություն կկրի և հանցավոր գործունեության, և (կամ) հանցավոր անգործության համար…
Ցավով, մեկ անգամ ևս հայցում եմ մեր քաղաքացիների և ազգակիցների ներողամտությունը՝ ԱԺ- ում նրա թեկնածությանը կողմ քվեարկելու համար»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից