Ո՞րն է երաշխիքը, որ Դավիթ Ափոյանի հետ եղածը այլ ուսանողի հետ չի պատահի․ Ապրիլյան պատերազմի մասնակից
Ո՞րն է երաշխիքը, որ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի հետ եղածը այլ ուսանողի հետ չի պատահի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ապրիլյան պատերազմի մասնակից, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանը։
«Դավիթ Ափոյանը իմ ընկերն է: Ինքը ուժեղ մարդ է, վստահ եմ երեկ տեղի ունեցածը առանձնապես մեծ բան չէր իր համար: Դավիթը նույնիսկ աջակցության կարիք էլ առանձնապես չունի: Որպես ընկեր ինձ հանգիստ եմ զգում:
Բայց խնդիրն այն է, որ ոչ բոլորն են պարտավոր Դավիթի պես ուժեղ լինել: Խնդիրն այն է, որ նման իրավիճակում հայտնվելով՝ շատերը հաստատ կկոտրվեին, ընկնելով դժվար ապրումների մեջ: Բայց ո՞րն է երաշխիքը, որ Դավիթի հետ եղածը այլ ուսանողի հետ չի պատահի:
ԵՊՀ-ն ակադեմիական տարածք պետք է լինի: Այստեղ ցանկացած արտաքին անօրինական միջամտությունը պետք է ԵՊՀ ղեկավարության կողմից կանխվի: Բայց ի՞նչ անել, եթե դեպքը արդեն տեղի է ունեցել: Ինչպե՞ս է ԵՊՀ-ն հետագայում փորձելու կանխել նման միջադեպերը: ԵՊՀ-ն՝ որպես մեկ ամբողջություն, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:
Վաղը Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստն է: Երեք ամիս առաջ ընտրվել եմ Խորհրդի անդամ և պատրաստվում եմ վաղը բարձրաձայնել այս խնդրի մասին: Կարծում եմ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդի մակարդակով պետք է դատապարտի տեղի ունեցածը, պահանջի մեղավորների բացահայտում և պատժում, ինչպես նաև ստեղծի մեխանիզմներ նման երևույթները ապագայում բացառելու համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ոստիկանները երեկ ԵՊՀ շենքից ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել այդ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում է բերման ենթարկվել Ափոյանը: Նա հարցաքննվելուց հետո ազատ էր արձակվել։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից