Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը միացել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին հայտարարությանը. Արա Վարդանյան
Օլիմպիական չեմպիոն ծանրամարտիկ, մարզիչ, Օգսեն Միրզոյանը միացել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին ապաքաղաքական հայտարարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է«Հայաստան համահայկական հիմնարդամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Օգսեն Միրզոյան․ ծանրամարտիկ, մարզիչ, օլիմպիական չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, Հայաստանի վաստակավոր մարզիչ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալակիր։ Հայկական սպորտի լեգենդը միացել է Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին ապաքաղաքական հայտարարությանը։ 1988-ին Սեուլի Օիլմպիական խաղերի ժամանակ ֆեյքեր չկային, որ հարցներ, թե ինչպես բարձրացնի հսկա ծանրաձողը։ Հիմա էլ հնարավոր է նրան չի հետաքրքրում ֆեյքերի գրոհը՝ հայտարարությունը ստորագրողների դեմ։
Հայաստանի մի շարք հեղինակավոր արտիստներ վերջերս ֆեյքերի գրոհի արժանացան իշխանությանը ոչ հաճո դիրքորոշման համար։
#ՈչԱտելությանԽոսքին
#Հարգումենք»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից