Օզոնային շերտը լրջորեն վնասված է
Մեծ Բրիտանիայում Լիդսի համալսարանի գիտնականները պարզել են, որ մթնոլորտում տրիքլորֆտորմեթանի (ՔՖԱ-11՝ քլորֆտորածխածիններ) պարունակության վերջին մեծացումը տասնամյակներով լրջորեն կվնասի անտարկտիկական օզոնային անցքի շրջանում օզոնային շերտի վերականգնումը, հայտնում է Phys.org-ը:
Հետազոտողներն օգտվել են մթնոլորտ քիմիական յութերի տեղափոխման դետալային մոդելից, որ որոշեն օզոնային շերտի վրա արտանետումների ազդեցությունը: ՔՖԱ-11-ի արտադրությունը սահմանափակված է 1987 թվականի Մոնռեալի արձանագրությամբ, եւ սպասվում էր, որ XXI դարի երկրորդ կեսին Անտարկտիկայում օզոնի մակարդակը վերադառնալու էր 1980 թվականի նիշերին: Սակայն 2018 թվականին գրանցվել է մթնոլորտում ՔՖԱ պարունակության մեծացում, որը, հավանաբար, կապված է Չինաստանում անհայտ արտադրության արտանետումների հետ:
Գիտական աշխատության հեղինակներն ուսումնասիրել են երեք հնարավոր սցենար՝ արտանետումներն անմիջապես դադարեցվում են, շարունակվում են մշտական մակարդակով կամ հաջորդ 10 տարիներին աստիճանաբար կրճատվում են: Պարզվել է, որ երկրորդ տարբերակի դեպքում օզոնի վերականգնումը կտեւի 18 տարի: Իսկ եթե արտանետումները դադարեցվեն՝ 10 տարի հետո, ապա հետաձգումը կկազմի 2:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում