Apple-ն աշխատում է իր սեփական արբանյակային ինտերնետի ստեղծման ուղղությամբ
Apple-ը պատրաստվում է լրացնել այն ընկերությունների շարքերը, որոնք ինտերնետ են բաշխում ուղեծրից, եւ SpaceX եւ Amazon-ից հետո պատրաստվում է արձակել արբանյակներ, որոնք օգտատերերին կապահովեն գլոբալ ցանցի ուղիղ միացմամբ՝ շրջանցելով բջջային օպերատորներին, հայտնում է Hightech+-ը։
Ընկերությունը այդ նախագծի վրա աշխատելու համար առայժմ աերոտիեզերական տեխնիկայի, արբանյակային համակարգի եւ հեռակոմունիկացիաների մոտ տասը ինժեներների է վարձել։ Առաջին արդյունքները պետք է հայտնվեն հինգ տարուց, հայտնել են Apple-ում Bloomberg-ի աղբյուրները։ Առայժմ նախագիծն առաջին քայլերն է անում։ Այնուամենայնիվ, ընկերության ղեկավար Թիմ Կուկը հետաքրքրություն է դրսեւորում այս ծրագրի հանդեպ։
Թիմը կգլխավորեն Մայքլ Թրելան եւ Ջոն Ֆենվիկը, որոնք աշխատում են Google-ի կողմից 2014թ․ գնված Skybox Imaging ընկերությունում։ Բացի այդ, վերջերս թիմի կազմում են ընդգրկվել աերոտիեզերական տեխնիկայի եւ արբանյակային կապի նոր մասնագետներ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում