Ի՞նչ կպատահի, եթե չափից շատ ջուր խմեք
Ջուրն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, բայց չարժե չափից ավելի շատ գործածել. Սնունդի եւ բիոտեխնոլոգիայի դաշնային հետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր Ալլա Պոգոժեւան պնդում է, որ ջրի չափից ավելի շատ գործածման հետեւանքով օրգանիզմից դուրս են գալիս կարեւոր վիտամիններն ու միկրոտարրերը, ավելին՝ կա սպիտակուցի քայքայման առաջացման վտանգ:
Հեղուկի չափից ավելի մեծ քանակությունը կարող է ազդել սիրտ-անոթային եւ միզամուղ համակարգերի վրա եւ բերել դրանց գերբեռնվածության, նշել է մասնագետը RT-ի հետ զրույցում:
Միջինվիճակագրական մարդուն օրական 2,5 լիտր ջուր է անհրաժեշտ: Մարդը մեկ լիտրը ստանում է սննդամթերքից, եւս 1-1,5 լիտրը՝ ազատ հեղուկի ձեւով: Օրգանիզմին հեղուկի այս քանակությունը մեծ մասամբ միանգամայն բավարար է, եւ ավելի շատ խմելն իմաստ չումի:
Մասնագետը նշել է, որ ծարավը հագեցնելու համար պետք է ընտրել որակյալ ջուր, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել համի ցուցանիշներին: Մասնագետի կարծիքով՝ թթվաշ ըմպելիքները, այդ թվում՝ օշարակը, կվասը եւ կանաչ թեյը, խթանում են թքարտադրությունը եւ նվազեցնում ծարավի զգացումը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում