Մեր հասարակության խնդիրը հենց այստեղ է
Այսօր մեկին նկատեցի, որ հիացական մեկնաբանությամբ կիսվել էր ռուսական ժամանակակից ՏՈՐ կայանների մատակարարման լուրով, մեկնաբանությունն էլ համեմել էր ֆեյսբուկյան ժամանակակից ոգևորություն արտահայտող սմայլիկներով։
Նույն մեկը, սակայն, մոտ երկու տարի առաջ, երբ հաստատվում էր 2018-2022 թվականներին ՌԴ-ից զենքի մատակարարման վարկային ծրագիրը, լալահառաչ մեկնաբանություններ էր շաղ տալիս Հայաստանի ստրկացման, սերունդների վզին պարտքեր կախելու, ռուսական դավադրության մասին։ Չեմ հիշում` այդ ժամանակ ողբն արտահայտող սմայլիկներ կիրառում էր, թե ոչ։
Մեր հասարակության խնդիրը հենց այստեղ է. մենք չենք գնահատում երևույթները, չենք գնահատում գործողությունները, ծրագրերը, մենք գնահատում ենք միայն մարդկանց։ Այն էլ ոչ այնքան գնահատում ենք, որքան սիրում կամ ատում ենք։
Սա տգիտության, զարգացած չլինելու, ինտելեկտի պակասի, «խակ» լինելու դրսևորում է։ Իսկ խակ բանը ոչ համ ունի, ոչ ծիլ կարող է տալ։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից