Իսրայելում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հաղթահարման միջոց են գտել
Թել Ավիվի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Մալկա Կոեն Արմոնը ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ իր հետազոտական խումբն ավարտել է մկների վրա PJ34 մոլեկուլի գործողության ստուգումը, որն ապշեցուցիչ արդյունք է ցույց տալիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները ոչնչացնելիս։
«Մենք հիվանդ բջիջներ փոխպատվաստեցինք լաբորատորային մկների մաշկի տակ, այնուհետեւ այդ մկներին ներարկեցինք մեր մոլեկուլը: Դրանցից ոմանց 14 օր անընդմեջ կաթիլային տվեցինք: Այնուհետեւ մեկ ամսով դադարեցրինք բուժումը, իսկ այնուհետեւ ստուգեցինք, թե ինչ է տեղի ունեցել: Հյուսվածքաբանության արդյունքները ցույց տեցին, որ քաղցկեղային բջիջներն 90 տոկոսով անհետացել են»,- պատմել է պրոֆեսորը գործակալությանը տված հարցազրույցում:
Մասնագետների խոսքով՝ ուռուցքը լիովին չի անհետանում, որովհետեւ հենց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում այն կիսով չափ բաղկացած է առողջ բջիջներից, որոնք քաղցկեղային բջիջներին օգնում են զարգանալու: Դա Թել Ավիվի համալսարանի հետազոտողներին թույլ է տվել պարզել, որ PJ34 մոլեկուլներն սպանում են սոսկ չարորակ բջիջները՝ վնաս չպատճառելով առողջ հյուսվածքներին:
Հետազոտության ապշեցուցիչ արդյունքները հրապարակված են Oncotarget մասնագիտացված հանդեսում: Մոտ ժամանակներս պետք է սկսվի խոշոր կաթնասունների՝ շների եւ խոզերի վրա փորձարկումների փուլը: Միաժամանակ հատուկ ատյանները կքննարկեն մարդկանց վրա կլինիկական հետազոտությունների հնարավորությունը: Իրադարձությունների հաջող զարգացման դեպքում այդ փուլը կարող է սկսվել երեք տարի հետո:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում