Զիդան. Առջեւում ամենաբարդն է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված խաղում Վիգոյի «Սելտայի» նկատմամբ արտագնա հաղթանակը 4:1 հաշվով:
«Առջեւում ամենաբարդն է, եւ ամեն օր դա մոտենում է: Մենք մեկ խաղ պակաս էինք անցկացրել, եւ այս հանդիպումը շատ կարեւոր էր: Գիտեինք՝ ինչի համար ենք խաղում եւ պետք է լավ պատրաստվեինք:
Այս խաղից հետո պետք է վերականգնվենք «Մալագայի» հետ մրցավեճին: Դաշտում ներդրեցինք բոլոր ուժերը: Թիմը շատ միասնական էր, տրամադրվածությունն ու բնավորությունը՝ հրաշալի: Մենք մտածում էինք ոչ թե միավորների մասին, այլ ինչպես խաղալ լավագույն ձեւով: Դրա շնորհիվ պարգեւատրվեցինք:
Վերահսկելով գնդակը՝ մենք կարող ենք հաղթել ցանկացած թիմի, իսկ այս խաղում ես գիտեի, որ մրցելու ենք հրաշալի թիմի դեմ:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, նա շատ լավ է զգում: Նա ոչ միայն գոլեր խփեց, այլեւ մեծ աշխատանք կատարեց պաշտպանությունում: Ռոնալդուն ֆենոմենալ ֆիզիկական ֆիճակում է եւ կարող է գոհ լինել»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Ռեալը» 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ նահանջած «Բարսելոնայից»: Մայիսի 21-ին կայանալիք վերջին տուրում կատոլանական ակումբը կընդունի «Էյբարին», իսկ մադրիդցիները կհյուրընկալվեն «Մալագային»: