«ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակումը մարտահրավեր է նետված յուրաքանչյուրիս
Սա արդեն բեսպրեդել է. ինչ-որ հրոսակներ երեկ գիշեր պատուհանից եւ դռնից ներս են խուժել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն եւ ակնհայտ է, որ նպատակը գողությունը չի եղել։
Վերջիններս տակնուվրա են արել խմբագրության և լրագրողների ողջ գրագրությունը, թղթերը, փաստաթղթերը ՝ հստակ փնտրելով իրենց անհրաժեշտ նյութեր:
Այս պահին խմբագրությունում աշխատում են իրավապահները և ես, որպես պատգամավոր, որպես նախկին լրագրող և որպես քաղաքացի, ում համար ազատ խոսքը գերակա սկզբունք է, հույս ունեմ, որ «ժողովուրդ» օրաթերթի վրա կատարված հարձակումը կբացահայտվի և կներկայացվի հանցագործների իրական նպատակը, ինչի վերաբերյալ արդեն տարբեր վարկածներ են շրջանառվում:
Մեկ բան հստակ է. նրանք, ովքեր կազմակերպել են լրատվամիջոցի վրա այս հարձակում, նրանք ուղղակիորեն հարվածել են պետության ժողովրդավարության հիմքերին:
Որևէ մեկին, որևէ ժամանակ չի հաջողվել լռեցնել ազատ խոսքը ու չի հաջողվելու՝ հանկարծ մեկի մտքով նման բան չանցնի։ Իսկ լրատվամիջոցի վրա հարձակումը մարտահրավեր է մեզանից յուրաքանչյուրին:
Սպասում ենք իրավապահների առաջին արձագանքին:
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից