Ոչ մի դեպքում թույլ չտալ պաշտոնական կարգավիճակի տրամադրումն այդ «ադրբեջանական համայնքին». Արման Աբովյան
Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող բանակցություններում տեղի է ունենում որոշ տեղաշարժ, որն, ըստ իշխանության կցկտուր հայտարարությունների, առաջացնում է ավելի շատ հարցեր, քան պատասխանում է այն մտահոգություններին, որոնք հուզում են հայ հասարակությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Ես բնավ նպատակ չունեմ գնահատականներ տալ բանակցություներին, քանզի չեմ մասնակցում բուն գործընթացին, սակայն կրկին պարտք եմ համարում հնչեցնել մի վտանգավոր տենդենցի մասին, որն, ըստ էության, այսօր կարող է (!) դոմինանտ դառնալ այս բանակցային փուլում։ Խոսքը մասնավորապես այն մոտեցման մասին է, ըստ որի հայկական կողմը չի ընդդիմանա, եթե հանկարծ բանակցային պրոցեսին ադրբեջանցիների պատվիրակության կազմում լինեն այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները», գրել է Աբովյանը եւ ընդգծել, որ հայկական կողմը ոչ մի դեպքում իրավունք չունի թույլ տալ պաշտոնական կարգավիճակի տրամադրումն այդ «ադրբեջանական համայնքին»։
«Կրկնեմ՝ ոչ մի դեպքում, քանզի մենք մեր ձեռքով զարկ կտանք Արցախի Հանրապետության իշխանության ապալեգիտիմիզացիայի պրոցեսին։ Սա շատ պարզ և հասկանալի իրավիճակի կբերի, երբ անհայրենիք քոչվոր «ղարաբաղի ադրբեջանական համայնքը» փաստացի կհավասարվի Արցախի իշխանությունների կարգավիճակին», գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդ, որը կարող է հաշվարկել գոնե երկու-երեք քայլ առաջ, ուղղակի պարտավոր է հասկանալ, թե ինչ ահռելի վտագ կգեներացվի դեպի հայկական կողմ այդ դեպքում։
«Մի խոսքով, խելք պետք է հավաքել ու ոչ մի դեպքում «չուտել» սուտ խաղաղասիրական «կուտը», դա անխուսափելիորեն կհանգեցնի շատ ծանր հետևանքների», գրել է պատգամավորը:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից