Գիտնականները վերստեղծել են 5700 տարի առաջ՝ քարե դարում ապրած կնոջ արտաքինը
Դանիացի գիտնականներին հաջողվել է վերստեղծել քարե դարում ապրած կնոջ արտաքինը: Ինչպես հայտնում է CNN-ը, դա նրանց հաջողվել է կեչու խեժի օգնությամբ, որը ծամել է հնագույն ժամանակներում ապրած կինը:
Ինչպես նշվում է Nature Communications գիտակական ամսագրում հրապարակված հոդվածում, գիտնականները հայտնաբերել են «հնագույն մաստակի» մի մասը, որում պահպանվել է այն ծամած կնոջ գենոմը, ինչպես նաև սննդի մնացորդները և բերանի խոռոչի մանրէները: Ուսումնասիրելով գտածոն՝ մասնագետները կարողացել են ամբողջությամբ վերստեղծել նրա ԴՆԹ-ն:
Նշվում է, որ կինը, որի ԴՆԹ-ն վերականգնվել է, բնակվել է ժամանակակից Դանիայի հարավային շրջանում շուրջ 5700 տարի առաջ: Նրա անունը Լոլա է եղել: Մասնագետների խոսքով՝ նրա «մաստակից» ստացած տվյալները թույլ են տալիս վերստեղծել նեոլիթյան դարաշրջանի Հյուսիսային Եվրոպայի բոլոր բնակիչների կենսակերպի պատկերը:
Լոլայի ԴՆԹ-ն ցույց է տվել, որ նա, ինչպես և նրա ժամանակաշրջանում ապրած մարդիկ, ունեցել են կապույտ աչքեր, մուգ մազեր և մուգ մաշկ:
Բացի այդ, հնագույն կնոջ թքի մնացորդներում միկրոօրգանիզմների հետքեր են հայտնաբերվել, այդ թվում՝ Էպշտեյն-Բարի կամ հերպեսի վիրուսի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում