Պետական բյուջեի հաշվին վարչապետի ընտանիքի անդամների համար մեքենա գնելու օրենք չկա
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի պետական պահպանությունը» մաս 2՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող եւ (կամ) նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Նույն օրենքի հոդված 12-ի «Լիազոր մարմնի պարտականությունները» կետ 4՝ «անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, որով երթեւեկում են պետական պահպանության օբյեկտները»: Ինչպես երևում է՝ այստեղ խոսք չի գնում պետբյուջեի հաշվին ընտանիքի անդամների համար մեքենա գնելու մասին, ինչը նշանակում է, որ վարչապետի խոսնակը կամ օրենսդրություն չգիտի կամ գիտի ու գիտակցորեն ապատեղեկատվություն է տարածել:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից