Խաժակյանը շանս ունի ապացուցելու, որ #SaveKarginHayko օպերացիայի դավադրությունը մշակողներից ավելի հասուն է
Դավիթ Խաժակյանին բախտը ժպտացել է. երիտասարդ տարիքում նա շանս ունի ապացուցելու, որ #SaveKarginHayko օպերացիայի շրջանակներում իր դեմ հյուսվող դավադրությունը մշակողներից շատ ավելի հասուն է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:
«Իմ և Դավիթ Խաժակյանի ջրերը վերջին շրջանում մի առվով չեն հոսել: Դավիթը միակն էր, ով ԼՀԿ-ից պաշտպանեց Էդմոն Մարուքյանի թասիբը, երբ պնդում էի, որ Մարուքյանը ժողովրդի վարչապետի գրպանում է ապրում և աշխատում: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ, դա էլ համարում եմ անցած-գնացած պատմություն: Հիմա շատ կոնկրետ վտանգ կա, որ Երևանի խնդիրների մասին խոսացող Դավիթ Խաժակյանից ցանկանում են ազատվել՝ նրան դարձնելով պալատական դավադրությունների զոհ: Կարծում եմ, Դավիթ Խաժակյանին բախտը ժպտացել է. երիտասարդ տարիքում նա շանս ունի ապացուցելու, որ #SaveKarginHayko օպերացիայի շրջանակներում իր դեմ հյուսվող դավադրությունը մշակողներից շատ ավելի հասուն է, շատ ավելի սկզբունքային է, շատ ավելի տղամարդ տղա է: Դավիթը շանս ունի ապացուցելու, որ շախմատային տախտակի վրայի պեշկա չէ, որ իրեն օգտագործեն ու դեն նետեն: Եվ Դավիթը պետք է իմանա, որ այս վճռական պահին ցանկացած պարկեշտ, սկզբունքային ու հայրենասեր մարդ իր կողքին է կանգնած՝ իր հնարավորությունների ողջ զինանոցով հանդերձ: Ու սա բացարձակ կապ չունի ոչ քաղաքական նախասիրությունների, ոչ էլ «հեղափոխական-հակահեղափոխական» դատարկախոսությունների հետ: Բացմաթիվ «հեղափոխական» ընկերներ ունեմ, որ Դավիթի կողքին են»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից