Գիտնականները մոտեցել են «շատակերության դեմ» դեղամիջոցի ստեղծմանը
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հետազոտել են հիպոտալամուսի բջիջները, որոնք արտադրում են մելանին կոնցենտրացնող հորմոնը, որի բարձր մակարդակը կապված է շատակերության հետ։
Ինչպես հայտնում է Новости Mail.RU-ն, նոր հետազոտությունները ցույց են տվել, որ հորմոնն արտադրող բջիջների ակտիվությունը ստիպում է լաբորատորային առնետներին իրենց իմպուլսիվ պահել՝ կորցնելով ինքնատիրապետումը եւ բառացիորեն հարձակվելով ուտելիքի վրա։
Ընդհանուր առմամբ, հորմոնն արտադրող հիպոտալամուսի բջիջները հիպոկամպի (ուղեղի հատված, որը պատասխանատու է հիշողության եւ ուսման համար) հետ կապող նեյրոնային ցանցի վրա ազդեցությունը թույլ է տվել կարգավորել կենդանիների սննդային վարքագիծը։ Գիտնականների կարծիքով՝ կատարված բացահայտումները արդիական են նաեւ մարդկանց համար, իսկ ապագայում դրանք կարող են «շատակերության դեմ» դեղամիջոցների հիմքը կազմել։
Որոշ մարդիկ պարզապես չեն կարող իրենց զրկել սննդի հարցում, ինչը հանգեցնում է քաշի արտակարգ ավելացման։ Փորձագետները հուսով են ստեղծել դեղամիջոց, որը նեյրոնային մակարդակում կպայքարի շատակերության դեմ։ Ընդ որում, անհրաժեշտ է, որպեսզի դեղամիջոցը չփոխի սննդի ընկալումը եւ ազդի բացառապես մարդու վարքագծի վրա։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում