Քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանը կառավարում է «ուզվոր Կարապետ» սկզբունքով
Քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանը կառավարում է «ուզվոր Կարապետ» սկզբունքով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։
Նա մասնավորապես գրել է.
«Քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանը կառավարում է «ուզվոր Կարապետ» սկզբունքով։ Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետը դիմեց տնտեսվարողներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին, որպեսզի վերջիններս նվերներ տան Երևանին։ Էդպես լավ չի. թող հարկերն ու տուրքերը հանի և քաղաքը մնա նվիրատվությունների հույսին։ Այլապես գլուխ են գովում, որ բյուջեն աննախադեպ աճել է, բայց Երևանը չի կարող իր հոգսերը հոգալ։
Իսկ գոնե պատկերացնո՞ւմ է, թե ինչ ամոթ է, երբ Երևանը ողորմություն է մուրում։ Բա գիտի՞՝ այդ ողորմություն տվողները ոնց են «մուննաթ» գալու Երևանի վրա, իսկ նվեր չտված քաղաքացիները ոնց են կաշկանդվելու Երևանի հետ գործ ունենալիս։
Ինձ մի բան էլ է հետաքրքիր. երբ իր ընտանեկան կենցաղային հարցերը լուծել չի կարողանում, գնում «ուզվոր Կարապետի» պես հարևաններից ու բարեկամներից նվերնե՞ր է խնդրում։
Թե՞ ուղղակի այդ հայտարարությունն արեց, որ հանգիստ խղճով աշխատեցնի այդ կոռուպցիոն սխեման։
Լավ, ի վերջո այդ տղան հասկանալո՞ւ է, որ իր ապաշնորհ կառավարման պատճառով, բացի համակարգային վնասներից, Երևանը նաև վարկաբեկվում է։ #մետրոնինչեղավ»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից