ՀՀ արտաքին քաղաքականությունը վերահսկվում է Սորոսի գրասենյակի կողմից․ քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Դեկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի և "Բաց հասարակության հիմնադրամներ" կազմակերպության՝ ավելի հայտնի Հայաստանում "Սորոսի գրասենյակ"-ի կողմից հովանավորվող հայաստանյան ՀԿ-ներից մեկի ղեկավարի Արցախյան հակամարտության թեմայով փակ քննարկումը լրագրողների հետ նոնսենս է շատերի համար։
Այս ամենից հետո կարելի է փաստել՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ևս, որոշ ոլորտների պես, ինչպես օրինակ՝ կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ապահովութհունը, անվտանգության և իրավապահ համակարգերի որոշ մասը և այլն վերահսկվում են վերը նշված կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից։ Ու այդ վերահսկողությունն իրականացվում է այդ կազմակերպության կողմից հովանավորվող ՀԿ-ների միջոցով։
Այս ամենի կազմակերպիչը և հովանավորը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով վերջին շրջանում ԱԱԾ-"Սորոսի գրասենյակ" սաստկացած հակամարտությունում, ինչպես տեսնում ենք, տարբեր մեսիջներով պաշտպանում է այդ գրասենյակին և նրա կողմից հովանավորվող ՀԿ-ների ներկայացուցիչներին, օրինակ՝ արդեն թույլ տալով վերջիններիս ներթափանցել արտաքին քաղաքականության ոլորտ և ամենակարևորը՝ Արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների մեջ։
Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի կողքին միայն այդ նստած անձի ներկայությունը լրագրողների համար կազմակերպված փակ հանդիպմանը։
Հ.Գ.Խաղաքարտերը գրեթե բացված են...Արդեն հասկանալի է ԱԱԾ-ն և բանակը թիրախավորելու որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև Արցախյան հակամարտության բանակցություններում որոշ մեր պաշտոնյաների ադրբեջանամետ զառանցաքնները։ Օրինակ՝ Արցախի "ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ" եզրույթի կարռումը։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից