Ցավոք, այլոց պարագայում Վասակը մոռանում է, որ «հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է»
Լրագրող Վասակ Դարբինյանը պաշտպանել է Ռուբեն Հայրապետյանին։ Ասում է՝ «հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է» ու տարակուսում է, որ «Ես չեմ ուզում քննարկել՝ ինչու են մարդիկ իրենց վերապահել հավատաքննիչների, մեղադրողների, դատավորների դերը»։
Ինչ-որ տեղ լավ է, որ Վասակը շատերի պես չի ուրացել Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն արված լավությունները և ֆինանսական օժանդակությունները, ու հավանաբար զուտ դրանից ելնելով է, որ Վասակի մոտ այս պարագայում գոնե խոսում է քաղաքացին, որը պահանջում է որ ամեն ինչ լինի օրենքով։ Ցավոք, այլոց պարագայում Վասակը մոռանում է, որ «հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է» և, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի հասցեին քոմենթներ անելիս ինքն էլ է ստանձնում մեղադրողի ու դատավորի դերը, այն էլ բավականին խիստ։ Հայ-հայ մնում է, որ իր ձեռքով գնա, կախի, գնդակահարի և քառատի իրեն։
Ակնհայտ է, որ եթե ժամանակին Ռոբերտ Քոչարյանն էլ ֆինանսապես օգներ ընկեր Վասակին, ապա կարող է իր պարագայում էլ ընկեր Վասակի մեջ խոսեր անշահախնդիր ու ուղղամիտ քաղաքացին ու լրագրողը։ Բայց դե, ցավոք, սա է հայկական իրականությունը, որ մարդիկ շատ հաճախ լիարժեք քաղաքացու դիրքերից են հանդես գալիս զուտ անձնական շահագրգռվածություններից ելնելով, և ընկեր Վասակն այս պարագայում բացառություն չէ․․․


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից