Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Քաղաքականություն

Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը

Առաջարկում եմ վարչապետ Փաշինյանի՝ երեկվա պետական կառավարման համակարգի մասին ելույթին վերաբերվել շատ լուրջ։ Դա ծրագրային ելույթ էր։ Ներկայացվել է առաջիկա զարգացումների տեսլականը՝ այն, ինչի բացակայությանը մենք բազմիցս անդրադաձել ենք։ Հետևաբար՝ դրանում առկա ռիսկերը նույնպես ծրագրային են և կարող են ունենալ խորքային հետևանքներ։

Բնագրին առավելագույնս մոտ, կետ առ կետ ֆիքսենք հնչեցված մտքերը, որպեսզի հնարավոր լինի ամբողջական կերպով անդրադառնալ դրանց։

1. Գործող իշխանությունը չունի իրական պատկեր՝ մեր տնտեսության ընթացիկ վիճակի, տնտեսության աճի և տնտեսության ներուժի մասին։

2. Պետական կառավարման համակարգն այսօր չունի պոտենցիալ՝ զարգացման ռազմավարություն և հայեցակարգ մշակելու։

3. Կա գիտելիք և փորձ ունեցող անձանց սուր դեֆիցիտ՝ պետական համակարգում և վարչապետի տեսադաշտում։

4. Կրթական համակարգի խնդիրները սահմանափակվում են հայոց լեզվի, գրականության և պատմության դասաժամերով։

5. Բոլոր հաջողություններն արձանագրվել են՝ ի հեճուկս պետական համակարգի։ Ի հեճուկս բոլոր նախարարությունների։

6. Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Իրավապահ համակարգին ժամանակ առ ժամանակ պետք է ասես՝ բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ... ու միշտ պատճառ կա՝ փորձաքննություն, ցուցմունք չի տալիս և այլն։

7. Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

8. Այդ դիմադրությունը վարչապետը ջարդելու է։

9. Ժողովուրդը ձայնը է տվել, որպեսզի երկրում փոփոխություններ տեղի ունենան։ Եվ ոչ թե՝ որ մենք տարբեր առիթներով պտտվենք, պտտվենք, պտտվենք։

Ծրագրային ձևակերպումներով առկա ռիսկերը և վտանգները

Հիմնաքարային է 7-րդ կետը՝ «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը»։

Եթե դա այդպես է, ուրեմն կեցցե պետական համակարգը։ Ուրեմն մենք արդեն ունենք որոշակի կայունությամբ և ավանդույթներով պետական համակարգ։

Պետական համակարգը հեղափոխության համար չէ, այն դրված ծրագրային և ընթացիկ խնդիրները լուծելու, պետության բնականոն աշխատանքը ապահովելու համար է։

Վարչապետի անկեղծ դժգոհության իրական պատճառն ուրիշ է, հիմքն ուրիշ է և կայանում է հետևյալում. պետական համակարգի առաջ չեն դրվում ռացիոնալ խնդիրներ, այս 1.5 տարում չեն մշակվել ծրագրեր, չեն ներդրվել բարեփոխումների փաթեթներ, և հրամցվել են միայն ու միայն հեղափոխական լոզունգներ։ Պետական համակարգը «ավտոպիլոտով» սկսել է խափանվել։ Եթե համակարգի առաջ չի դրվում հստակ խնդիր, այն չի իմանում ինչ անել, սկսում է չաշխատել։ Սա հենց այն է, ինչը ունենք այսօր։

Պատճառը նոր իշխանության կողմից գրագետ աշխատանքային խնդիրների բացակայությունն է։ Եվ ոչ թե պետական համակարգի հակահեղափոխականությունը։

Մյուս կետով՝ 8-րդ, վարչապետը պատրաստվում է ջարդել պետական համակարգի դիմադրությունը։

Եթե ախտորոշումը սխալ է դրվում, բուժումը լինում է սխալ։ Եթե իշխանությունը գնաց այս ճանապարհով, ապա դա բերելու է պետական համակարգի կոլապսի։

«Ի հեճուկս պետական համակարգի» արձանագրված հաջողությունները, նույն ենթատեքստում են. այդպես ուղղակի չի լինում։ Չի կարող կառավարությունը ի հեճուկս պետական համակարգի հասնել որևէ հաջողության, քանի որ պետական համակարգը նրա հիմնական գործիքակազմն է, և անգամ մասնավորի կամ դրսի գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու համար կառավարությունն օգտագործում է հենց նույն պետական համակարգը։ Ստացվում է՝ որոշ դեպքերում, երբ կառավարության ինչ-ինչ օղակների հաջողվել է ճիշտ օգտագործել իր գործիքակազմը, պետական համակարգը նորմալ աշխատել է և նպաստել հաջողություններին։

Առանձին թեմա են կոռուպցիայի դեմ պայքարի պատկերացումները։ Ցավոք, վարչապետը դարձյալ ցույց տվեց, որ ինքը դետալներով տեղյակ է քրեական գործերից՝ փորձաքննութուն, ցուցմունք և այլն։ Դա շատ վատ է։ Հենց դա վատ է ազդում պետական համակարգի աշխատանքային մթնոլորտի վրա։ Մյուս կողմից ընդգծվեց ցանկությունը՝ մարդկանց բռնել առանց փորձաքննության, ցուցմունքներ և այլն։

Պետական համակարգի որակի մասին դատողություններն ունեն իրական հիմք։ Այո, շատ դեպքերում դրա որակը խայտառակ ցածր է։ Բայց անհասկանալի է, թե սլաքներն ում դեմ են ուղղվում։

ԱԺ մեծամասնության ցուցակը կազմել է անձամբ Փաշինյանը, և հիմա անհասկանալի է, թե ումից է բողոքում, երբ արձանագրվում է խորհրդարանական մեծամասնության քաղաքական մտքի դեֆիցիտը։ Նախարարներին, որոնց 90 տոկոսը չի պատկերացնում իր անելիքը, նշանակել է Փաշինյանը։ Նախարարներն իրենց հերթին նշանակել են օգնականներ և խորհրդականներ, որոնք հաճախ ոլորտների հետ որևէ կապ չունեն՝ ուղղակի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում քայլել են կամ տարբեր գործարքների համար վստահելի մարդիկ են։ Փոխնախարարներին նշանակել է Փաշինյանը, Երևանի քաղաքապետ «նշանակել» է անձամբ Փաշինյանը, և Երևանն այսօր կանգնած է, խնդիրների բեռն ամեն օր ավելանում է և, վստահաբար, Փաշինյանը դա արդեն հասկանում է։

Վերջապես՝ բոլոր գիտելիք ու փորձ ունեցողներին Փաշինյանի թեթև ձեռքով համարեցիք սևեր։ Ստացաք այսօրվա վիճակը։

Չափազանց հետաքրքիր էր տնտեսության իրական վիճակի, պոտենցիալի մասին տեղեկատվության և պատկերացումների բացակայության մասին ահազանգը։ Սա շատ լուրջ խնդիր է։ Իր նախարարներից և նրանց թիմերից վարչապետը չի ստանում գրագետ պատկեր, իր ԱԺ-ից չի ստանում, իր քաղաքական թիմից չի ստանում։ Ո՞ւմ վրա է բարդվում մեղքը։

Փոխարենը՝ իշխանությունից դուրս առնվազն 3-4 հոգի պարբերաբար հանդես են գալիս միջազգային մակարդակի գրագետ և կիրթ վերլուծություններով, ռիսկերի մատնանշումով և առաջարկներով՝ Արմեն Գևորգյան, Հրանտ Բագրատյան, Վաչե Գաբրիելյան։ Ո՞ւմ հետ է խորհրդակցում իշխանությունը, որտեղի՞ց է ակնկալում գաղափարներ, տեսլականներ, զարգացման ծրագրեր ստանալ։ Ինչպե՞ս է փորձում լրացնել մտքի սուր դեֆիցիտը։

Պետական մեքենան բարդ մեխանիզմ է, բայց, ինչպես և ցանկացած մեքենա, ունի հստակ տեխնիկական բնութագիր և շահագործման պարտադիր պայմաններ։ Անգամ սովորական վարորդը, որպեսզի կարողանա պարզ մարդատար մեքենան անվտանգ վարել, ստանում է որոշակի կրթություն, և հաճախ տարիներ են անհրաժեշտ լինում՝ մինչև մեքենային լրիվ տիրապետելը։ Պետական մեքենան կառավարելու հմտությունները շատ յուրահատուկ են, և դրանք մեր փոքր երկրում ունեն շատ քչերը։ Այն ինքնավստահությունը, որով նոր իշխանությունը նստեց ղեկին և սկսեց վարել մեքենան, սկզբում զարմանալի էր, իսկ գնալով՝ սկսեց անհանգստություն առաջացնել. դժվար է լինել անփորձ վարորդի ուղևոր, հատկապես, երբ վարորդը խորհուրդներ չի ընդունում։ Այսօր վարորդը՝ իշխանությունը, սկսել է մեղադրել մեքենային, վաղը կմեղադրի ուղևորներին, իսկ վաղը չէ մյուս օրը, երբ մեքենան կանգնի ու չկարողանա առաջ գնալ, մենք բոլորս ստիպված կլինենք իջնել և հրել այն, քանի որ զրոյից նոր պետական համակարգ կառուցել չենք կարող, միշտ պետք է մոդիֆիկացնել ու մոդեռնիզացնել գործողը, դա շարունակական ու կարևորագույն պրոցես է։ Եթե, իհարկե, չես պատրաստվում պետական կարգ փոխել, ինչպես արեց Գերմանիան երեսունականներին կամ Ռուսաստանը՝ քսանականներին։ Սա իհարկե, աբսուրդ է։

Ամփոփում

Ես կրկին առաջարկում եմ շատ լուրջ վերաբերվել վարչապետի երեկվա խոսքին։ Իմ կարծիքով մենք ֆիքսում ենք խորքային պրոբլեմների փուլը։ Այս պահին ամեն մեկս՝ մեր պատճառահետևանքային պատկերացումներով։ Առաջին անգամ, ըստ էության, իշխանությունը արձանագրեց, որ պետության շարժիչը չի աշխատում. ոչ թե պետական համակարգը, այլ՝ պետության շարժիչը։ Այս փուլից սկսած՝ խորքային սխալների հավանականությունը շատ մեծ է։ Պետք են լուծումներ։ Երկիրը կարիք ունի գաղափարների, գրագետ ծրագրերի, ունակ թիմերի, ներքին համերաշխության։ Սրանք նոր աշխատանքային փուլի խնդիրներն են, և մենք, իշխանության ներսում լինենք, թե դրսում, դրանք պիտի սկսենք լուծել լայն կոնսոլիդացիայի միջոցով։ Մեզ պիտի իրար կապի խնդրի խորության գիտակցումը։


Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»