Սպիտակ հացն ու երշիկը կարող են աչքերի հետ կապված լուրջ խնդիր դառնալ. հետազոտություն
Եթե մարդը շատ սպիտակ հաց ու երշիկ է ուտում, դա կարող է բարձրացնել ցանցաթաղանթի դեղին բծի տարիքային դեգեներացիան։ Այս մասին ասվում է British Journal of Ophthalmology-ում հրապարակված նոր հետազոտությունում։
Հետազոտության համաձայն՝ ցանցաթաղանթի դեղին բծի տարիքային դեգեներացիայի առաջացման հավանականությունը 3 անգամ մեծանում է այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ուտում կարմիր եւ վերամշակված միս, զտված հացահատիկեղեն եւ բարձր ճարպայնությամբ կաթնամթերք։
Դեղին բիծը (մակուլա) աչքի ցանցաթաղանթի մասն է, որը պատասխանատու է սուր տեսողության համար։ Դրա տարիքային դեգեներացիան (մակուլոդիստրոֆիան) կենտրոնական տեսողության կորստի տարածված պատճառն է։ Այդ խնդրի պատճառով մարդիկ կորցնում են մեքենա վարելու, կարդալու եւ անգամ դեմքերը ճանաչելու կարողությունը։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ տարիքային մակուլոդիստրոֆիան (ՏՄԴ) բուժումը ե՛ւ թանկ է, ե՛ւ դժվար, իսկ երբեմն՝ պարզապես անհնար։ Ուստի, դրա պրոֆիլակտիկան շատ կարեւոր է։
Համաձայն հետազոտության՝ ՏՄԴ առաջացման ռիսկը մեծացնում է այսպես կոչված սնվելու արեւմտյան եղանակը, որտեղ շատ են կարմիր ու վերամշակված միսը, զտված հացահատիկային մթերքներն ու ճարպոտ կաթնամթերքը։ Բայց եւ միեւնույն ժամանակ այդ սննդակարգը կապված չէ հիվանդության վաղ ձեւի առաջացման հետ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում