Խաղաղ օվկիանոսի հատակին հազարավոր խորհրդավոր փոսեր են հայտնաբերվել
Խաղաղ օվկիանոսի հատակի ոչ մեծ հատվածում՝ ԱՄՆ-ի Արևմտյան ափերի մոտ, հայտնաբերվել են տարբեր չափերի հազարավոր փոսեր, որոնց ծագման մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Այս մասին հայտնել են Մոնտերեյ ծոցի ակվարիումի գիտահետազոտական ինստիտուտում (MBARI):
Համեմատաբար մեծ փոսերն ունեն միջինը 175 մետր լայնություն և 5 մետր խորություն, իսկ նրանց ձևը կատարյալ կլոր է:
Վերջին մի քանի տարիների ընթացքում MBARI-ի և այլ կազմակերպությունների մասնագետները մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածքում հայտնաբերել են ավելի քան 5200 նման փոս:
Հյուսիսային Ամերիկայում դա նման օբյեկտների խոշորագույն կենտրոնացումն է:
Վերջերս գիտնականներն ավելի մանրամասն են ուսումնասիրել Կալիֆոռնիայի ափերի մոտ օվկիանոսի հատակը։ Մասնագետներին հաջողվել է հայտնաբերել հազարավոր մանր փոսեր: Նրանց լայնությունը կազմում է մոտ 11 մետր, իսկ խորությունը՝ մոտ մեկ մետր։
Ջրային հատակում նման երևույթների առկայությունն ավելի վաղ հայտնաբերվել էին աշխարհի այլ վայրերում: Դրանց ծագումը հիմնականում կապված է մեթանի արտանետումների հետ: Սակայն գիտնականներն այս գազի ոչ մի նշան չեն հայտնաբերել հիշյալ տարածաշրջանում կամ ջրերում


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում