Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր․ Շարմազանովը՝ վարչապետին
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Երբ 1.5 տարի առաջ պնդում էի, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանում իշխանության են եկել Լևոն Տեր-Պետրոսյանի միակողմանի փուլային զիջումների կողմնակիցները, շատերը չէին հավատում:
Այսօր արդեն ՀԱԿ-ի ներկայացուցիչները ուղիղ հայտարարում են, թե Փաշինյանը ցանկանում է վերադարձնել տեր-պետրոսյանական ֆորմատը, իսկ Իմ քայլի պատգամավորներից մեկն էլ հայտարարում է Փաշինյանի համաձայնության մասին, որ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը» Ալիեւի հետ մասնակցի բանակցություններին:
Բա մեկը չկա՞ ասի՝ ինչ ադրբեջանական համայնք, այ ընկեր: Սա միջհամայնքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի իրացման հարց է:
Հ.Գ. Փաստորեն, երբ ժամանակին Փաշինյանը արտաբերում էր «Ղարաբաղի հայեր» եզրույթը, պատահականություն չէր։
Նա գիտեր, որ մի օր համաձայնելու է, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին:
Հ.Հ.Գ. Սա է էականը: Թե չէ «Jingle bells»-ից եք խոսում:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից