Այս խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառույց է․ Ստեփան Դանիելյան
Այս խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառուցի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Այս խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառուցի է։ Ինչո՞ւ։
Հիմնական պատճառները մի քանիսն են։
- Այն չի ներկայացնում Հայաստանի իրական քաղաքական խճանկարը և այդ պատճառով այն չի կարող կատարել իր հիմնական առաքելությունը՝ քաղաքական հիմնական բանավեճերը սահմանափակել խորհրդարանի պատերի ներսում։
- Խորհրդարանի կազմը քաղաքական չէ, այնտեղ մեծամասնություն են կազմում քաղաքական առումով պատահական (շատ մեղմ ասած) մարդիկ,
-Խորհրդարանը ինքնուրույն քաղաքական մարմին չէ։ Դեռևս գործադիր մարմնից այս աստիճան կախված խորհրդարան չի եղել։
- Սա ամենահակաժողովրդական խորհրդարանն է, ինչը շատերի համար կարող է անսովոր հնչել, որովհետև բոլորին ներշնչել են, որ Հայաստանում կատարվել է դեմոկրատական հեղափոխություն և խորհրդարան են մտել "ազնիվ" մարդիկ։ Դեմոկրատիան հիմնված է արժեքների վրա՝ խոսքի ազատություն, պատասխանատվություն, դիմացին լսելը և հարգելը։ Մենք պատգամավորների մոտ այդ հատկությունները չենք տեսնում, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորների հաճախակի օգտագործվող խոսքերը սպառնալիքներն են։ Նման աստիճանի անհանդուրժողականություն անգամ նախկին իշխանությունների ժամանակ չի եղել, եթե չհաշվենք 1996-ին խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների ջարդը։
Խորհրդարանական ճգնաժամը անխուսափելի է, ավելի ճիշտ, այդ ճգնաժամն այն իր մեջ պարունակում է և սուր դրսևորումները դեռևս առջևում են»,-նշել է նա։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից