Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Գիտություն

Հունվարի 1-ից What՛s app-ն այլևս անվտանգ չի լինելու

Համացանցային անվտանգության խնդիրներով զբաղվող մասնագետներից մեկը մեզ հորդորեց, որ հայ հանրությանը փոխանցենք՝ 2020 թ․ հունվարի 1-ից հայաստանյան, եւ ոչ միայն, քաղաքական գործիչների կողմից օգտագործվող What՛s app գաղտնագրային համակարգն այլեւս գաղտնիության առումով անվտանգ չի լինելու։ Եվ այստեղ հաղորդակցվող մարդկանց առաջարկեց, անցնել կապի այլ միջոցների։ Բանն այն է, որ այս համակարգի տվյալների բազան գաղտնազերծվելու է, եւ դրանց նկատմամբ տարբեր կառույցներ հասանելիություն են ձեռք բերելու։ Ընդ որում՝ միջազգային ասպարեզում։ Ինչը նշանակում է, որ տարբեր երկրների իրավապահ մարմինները՝ պահանջի դեպքում, կարողանալու են ստանալ օգտատերերի տվյալները եւ կարողանալու են գաղտնալսել խոսակցությունները, կարդալ նամակագրությունը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս փոփոխություններից տեղյակ չէ, սակայն խոսեց այն մասին, թե որքան է համակարգը ներկա պահին անվտանգ՝ տվյալների գաղտնիության տեսանկյունից։ Նաեւ՝ այն մասին, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ հիմա էլ What՛s app-ը «լսվում է»։ Նախ, Սամվել Մարտիրոսյանը բացատրեց, թե ինչպես է աշխատում այդ համակարգը։ Այն աշխատում է գաղտնագրմամբ։ Այսինքն՝ հաղորդագրությունները գաղտնագրվում են սարքից սարք։ «Ես եթե ինչ-որ մեկին հաղորդագրություն եմ ուղարկում, այդ նամակը գաղտնագրվում է իմ հեռախոսի վրա եւ ապակոդավորվում է այն մարդու մոտ, ում ես այն ուղարկել եմ։ Դա նշանակում է, որ What՛s app-ն ինքը չի կարողանում կարդալ իմ գրառումները։ Հետեւաբար, տվյալ փոխանցել, եթե չլինի գաղտնագրման համակարգի մեջ փոփոխություն, չի կարող»,-բացատրեց Սամվել Մարտիրոսյանը։

Հիմա՝ այն մասին, թե ինչ տիպի տվյալ կարող է փոխանցել What՛s app-ը։ Դրանք կարող են լինել, այսպես կոչված՝ մետա տվյալները։ Այսինքն՝ ով եւ ում է զանգահարել տվյալ պահին, եւ որքան է տեւել այդ խոսակցությունը։ «Սա What՛s app-ը կարող է փոխանցել։ Եվ սա էլի քիչ տվյալ չէ։ Այնպես որ, սա ինչ-որ առումով մարդկանց խոցելի է դարձնում՝ չբացահայտելով խոսակցության կամ գրառումների բովանդակությունը»,-հավելեց Մարտիրոսյանը։

Հարցին, թե ինչ անել, որպեսզի մետա տվյալները եւս չբացահայտվեն, փորձագետը խորհուրդ է տալիս օգտվել «Signal» հավելվածից, որն առավել ապահով է, եւ որի դեպքում դրանք իրավապահ մարմիններին չեն փոխանցվի։ Կամ գոյություն ունի Wire հավելված, որտեղ մարդը կարող է գրանցվել առանց հեռախոսահամարը նշելու։ Այսինքն՝ մարդը չի կարող բացահայտվել՝ գրանցված չլինելով, քանի որ նա դա կարող է անել միայն էլեկտրոնային փոստով։ Հարցրինք, թե կա՞ «երկակի կոդ», որն էլ ավելի անվտանգ է դարձնում համակարգը։ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ այո, կա նման բան, բայց դա այն բանի համար է, որ կողմնակի անձը չկարողանա մտնել հաշվիդ մեջ, բայց ոչ թե այն պատճառով, որ չկարողանան գաղտնալսել։

Սամվել Մարտիրոսյանին հարցրինք՝ այնուամենայնիվ, անձը կարո՞ղ է վստահ լինել, որ What՛s app-ը հիմա անվտանգ է, որ չի գաղտնալսվում, անգամ եթե ոչ ԱԱԾ-ի ու իրավապահների, գոնե շարքային հաքերների կողմից։ Այս հարցին ի պատասխան՝ տեղեկատվական անվտանգության գծով փորձագետն ասաց, որ այն շատ լայն է, եւ որ դրան շատ դժվար է պատասխանել։ Նա ասում է․ «Բնականաբար, ինչ-որ երաշխիքներ կան, բնականաբար, What՛s app-ը գաղտնագրում է, այնպես է անում, որ կարդալու հնարավորություն չլինի, բայց եթե նայում ենք վերջին 1 տարվա պատմությանը, ապա կարող ենք փաստել, որ What՛s app-ն առնվազն 3 անգամ լուրջ խոցելիություն է ունեցել, եւ ինչ-որ մարդկանց կարողացել են գաղտնալսել ինչ-որ երկրների հատուկ ծառայությունները»։ Այնպես որ, սա հարց է, որը չունի հեշտ եւ միանշանակ պատասխան։

Աղբյուրը՝ Հրապարակ