Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Տեր կանգնենք մեր երկրին, այլապես լռությամբ կորցնելու ենք մեր հայրենիքը․ Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տիկնայք և Պարոնայք

Ուզում եմ կոչով հանդես գալ այն 1 322 923 ընտրող-քաղաքացիներին, ովքեր չեն վստահել այս ստահոտ կառավարությանը և 2018 թվականի դեկտեմբերին չեն մասնակցել ընտրությունների ֆարսին՝ այն դեպքում, երբ հանրապետությունում առկա էր սուր էմոցիոնալ մթնոլորտ, լարված ատելություն և անհանդուրժողականություն, ինչի հետևանքով մենք այսօր կորցնում ենք մեր Հայրենիքը։

Հայրենակիցներ, մտածող ու հայրենասեր մարդիկ, մարդիկ, ում մուծած հարկերի շնորհիվ այսօրվա կառավարությունը օդանավներ ու մեքենաներ է գնում և ում դեմ այսօր բիրտ ուժ է կիրառվում։

Նախկին 20 տարում մենք կարող էինք մեզ թույլ տալ անբարեխիղճ վերաբերմունք ունենալ ընտրությունների կամ քաղաքականության նկատմամբ, մտածելով, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Սակայն այսօր Հայրենիքը վտանգի տակ է և մեր լռությունը նման է դավաճանության։ Մեր լռությունը նման է այն անտարբերությանը՝ երբ կողքիդ մարդ են սպանում, նման է դասալիքության՝ երբ Հայրենիքդ պատերազմի մեջ է։

Հարազատներս, մենք շատ ենք՝ բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ և գիտնականեր, արվեստի և մշակույթային գործիչներ, ինժեներներ և ճարտարապետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, սպորտսմեններ և շատ այլ մասնագիտություններում կայացած ու արժանավոր մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն Հայրենիքի կայացման գործընթացում։

Մենք միշտ համարել ենք, որ Հայրենիքը հզոր է իր կիրթ ու կրթված զավակներով և մեր, ինչպես նաև մեր երեխաների կյանքը նվիրել ենք կրթությանը։

Մենք միշտ համարել ենք, որ յուրաքանչյուրս մեր դաշտում ակտիվ աշխատելո՛վ պետք է մասնակցություն ունենա պետականաշինության գործընթացին, և չենք թերացել։

Սակայն այն, ինչ կատարվում է այսօր մեր հայրենիքում, նաև մեր մեղքով է։ Մեր տոլերանտ վերաբերմունքի պատճառով այսօր մեզ և մեր հայրենիքը ղեկավարում է մի մարդ, ով նույնիսկ ԲՈւՀ չի ավարտել, ԼԳԲՏ համայնքը այնքան մեծ իշխանություն ունի երկրում, որ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ դարձել են սեռական փոքրամասնություն, կրթության նախարարը այնպես է խոսում վաստակաշատ գիտնականների հետ, կարծես թե մենք նրա ստրուկներն ենք, հայոց լեզուն ստորադասվում է Հայաստանում, շարունակական ոտնձգություններ են տեղի ունենում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, մի օղակի, որ հայապահպան ոլորտում ունի անգնահատելի նշանակություն և դա ապացուցել է դարերի ընթացքում, մեր ազգային հերոսները ստորադասվում են և դրանց տեղը ներմուծվում են իրենց սեռական կողմնորոշումով ինքնակայացած ծաղրածուներ, մենք կորցնում ենք Արցախը, քննություն անցկացնելու պատրվակով ՄԵՌՑՆՈւՄ են Արցախյան ազատամարտի հերոսի (խոսքս Մանվել Գրիգորյանի մասին է), երկու տարի շարունակ մեկուսարանում պատանդ են պահում ՀՀ Երկրորդ Նախագահ, Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանին, ով մեր երկրի ամենագրագետ կառավարիչն է եղել, ընդ որում, այդ երկու տարվա ընթացքում ոչ մի հիմնավոր մեղադրանք նրան չի առաջադրվում, մեզ պարտադրում են վճարել հարկերը, Հայաստան Համահայկական Հիմնադրամը ամբողջ աշխարհից գումար է հավաքում, որի կրկնակին միայն այս տարում ծախսել է այսօրվա Վարչապետի ընտանիքը՝ վերանորոգումների, չարտերային թռիչքների, մեքենաների, հավելավճարների ու պարգևատրումների, Ամանօրի և այլ տոնական արարողությունների ու այլ անիմաստ բաների վրա։ Երկիրը վերածվել է «կրկեսի» և «ծաղրածուները» վտանգի տակ են դնում մեր պետականությունը, ընդ որում այս «կրկեսը» բոլորովին էլ հումորային չէ, այլ սատիրայի։ մեզ վրա ակնհայտ ծիծաղում են։ Հայերեն ասած «ավանակի տեղ են դնում» մեզ, համարելով, որ մենք այնքան բութ ենք, որ կամայական սուտ՝ ուտելու ենք հալած կարագի նման։

Սթափվեք հարազատներս։ Այս ամենի մեջ կա նաև մեր մեղքը։ Այս ամենը հաստատվել է և հիմա տեղի է ունենում մեր լուռ համաձայնության շնորհիվ։ Մեզանից յուրաքանչյուրի ձեռքի տակ ապրում են ոչ մեկ տասնյակ օխլոսի ներկայացուցիչներ, սակայն նրանք այսօր տեռորի սկզբունքով իշխում են մեզ, տանելով մեր Հայրենիքը դեպի կործանում, դեպի անդունդ։ Անցյալ տարվա մեր լռության պատճառով, իրենց «սասնա ծռեր» անվանող ստոր մարդասպանները այսօր օրակարգ են թելադրում, և մենք ներում ենք նրանց այն, որ նրանք շարունակաբար պղծում են մեր ազգային էպոսը։

Իսկ մենք՝ վախենում ենք։ Ինչ խոսք, այսօր Հանրապետությունում տիրում է բացառապես վախի մթնոլորտ, և մենք երեկոյան, վերադառնալով աշխատանքից, թեյի սեղանների շուրջ, միայն մեզ շատ հարազատ մտերիմների շրջանակում ենք մեզ թույլ տալիս ԽՈՍԵԼ, բողոքել ստեղծված իրավիճակից, ասել այն ամենը, ինչ մտածում ենք, մենակ թողնելով իրենց պայքարի մեջ՝ մեր հայրենասեր ու անվախ ընկերներին, ովքեր թողած իրենց գործերը բացառապես զբաղված են մի բանով՝ Հայրենիքի փրկությամբ։

Այլևս լռել չի կարելի։ Այլևս մեր ասած ամեն խոսք՝ արժևոր է, իսկ մեր լռությունը՝ դավաճանություն։ Այլևս չի կարելի սպասել, որ խաղը ունենա 5։0 հաշիվ և նոր մտնել երկրպագելու։

Ելե՛ք, հարգարժան ու արժանավոր մարդիկ, խոսեք, բացատրեք, ու ապացուցեք, որ մեր հայրենիքը միայն անգրագետ ու ծախու ստյոպիկների, աննահակոբյանների և սուպերնախարարիկների երկիր չէ, այլ Վիկտոր Համբարձումյանների, Խրիմյան Հայրիկների, Արամ Խաչատրյանների և մեզանից յուրաքանչյուրի երկիրն է։ Ցույց տվեք, որ կանք, որ կարողանում ենք մտածել ու դատել, որ հասկանում ենք, որ ստորաբար խաբում են։

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ։

Մենք մեր լռությամբ ենք կորցնելու մեր Հայրենիքը, և ի՞նչ ենք այդ դեպքում ասելու մեր երեխաներին... ի՞նչ արդարացում ենք բերելու մեր լռությանը՝ պատմության դատի առաջ կանգնելով...