Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից
Վերջին օրերին նկատում եմ, որ Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից։ Շատ ցավալի է տեսնել, որ տարբեր գործիչներ և անգործիչներ անվանարկում ու չարաբանում են Դաշնակցությանը։ Երևի ամենից անվնասը կուսակցության շարքերից հեռացնելու համար օգտագործված «արտաքսում» բառի՝ սրամիտ և բթամիտ «քննադատությունն» էր։
Ես էլ էի առաջին անգամ լսում, որ շարքերից հեռացնելու համար Դաշնակցության կանոնագիրն օգտագործում է «արտաքսում» բառը։ Բայց ի տարբերություն «սրամիտների»՝ ինձ այն շատ դուր եկավ։ Այդ բառը հետաքրքիր համատեքստ է ստեղծում՝ ունկնդրին ենթագիտակցորեն հիշեցնելով Ադամի և Եվայի՝ դրախտից «արտաքսման» պատմությունը։ Հենց այդ բառն է օգտագործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դրախտից հեռացվելու պատումի համար, նաև այդ խորհուրդը կրող օրվա համար («Արտաքսման կիրակի»՝ Մեծ Պահքի առաջին կիրակին)։
Ու 120 և ավել տարի առաջ, երբ այդ բառը գրում էին ՀՅԴ կանոնագրում, բիբլիական համատեքստը վստահաբար պետք է ակնհայտ լիներ այդ ժամանակվա մարդկանց։
Մեր ժամանակվա մարդկանցից շատերին, ցավոք, բոլորովին ուրիշ համատեքստեր են հետաքրքրում, իսկ հին ու բարի համատեքստերը նրանց այլևս հասու չեն, ուստի հարյուրամյա «հնեցման» գեղեցիկ սիմվոլիզմը գնահատելու փոխարեն՝ իրենց արևին սրամտում են։ Կամ բթամտում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...