Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Իրավաբանի բակալավրի դիպլոմ ունեցող անձը կկարծի, թե սա տեղի է ունեցել միջին աֆրիկյան որեւէ գաճաճ պետությունում. Ղազինյան

ՀՀ իշխանությունների կողմից որդեգրված այդպիսի քաղաքական, եւ հատկապես, իրավական վարքաբանության վտանգավորությունը նախեւառաջ առաջինը հարվածելու է հենց իրենց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ֆեսյբուքյան իր էջում գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքի եւ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու որոշմանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.


«Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքի գերքաղաքականացվածությունը չշրջանցեց նաեւ իրավունքն ու իրավաբանությունը։

Իշխանափոխությունից հետո ՀՀ իրավապահ մարմինները հարուցել են հարյուրավոր քրեական գործեր, որոնցից եւ ոչ մեկը առայժմ չի հանգել իրավական եւ տրամաբանական հանգուցակետին, այն է, չկան օրինական ուժի մեջ մտած եւ ապացուցված հանցագործություններ։

Մեծ թվով քրեական գործերի քննությունը նախաքննական մարմինները, հսկողություն իրականացնող դատախազների լուռ համաձայնությամբ եւ, որ ավելի մտահոգիչ է, անմիջական մասնակցությամբ, իրականացվում են հանրային, քաղաքական եւ պետական գործիչների նկատմամբ առերեւույթ քաղաքական փաթեթավորմամբ ու հրահանգավորմամբ։ Դրա վառ վկայությունն են ուղղակի ապացույցների բացակայության եւ կորզված ցուցմունքների վրա հանրային լայն ճանաչում ունեցող անձանց առաջադրված մեղադրանքները, որով այօրվա քաղաքական իշխանությունները փորձում են հիմնավորել իրենց կողմից բազմիցս հնչեցված քաղաքական մեղադրանքներն ու գնահատականները։

Եթե մասնագիտությամբ ոչ իրավաբան քաղաքական եւ պետական գործիչների պարագայում դա դեռ կարող է ստանալ կենսունակություն, ապա պրոֆեսիոնալ իրավաբանների նկատմամբ այս մոտեցումը ուղղակի զավեշտալի է։

Մասնավորապես, վերը նշվածի ցայտուն օրինակ է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքը, ապա նրան Հայաստան վերադառնալու համար 48 ժամ տրամադրելը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը, զուտ իրավական տեսակետից, առնվազն տարակուսանք է առաջացնում հենց միայն այն պատճառով, որ նախաքննական մարմինը, իմանալով նրա գտնվելու վայրը, իրավունք չուներ նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։

Հաջորդ զարմանահրաշ երեւույթը այս մեղադրանքում այն է, որ Գեւորգ Կոստանյանին մեղադրում են պաշտոնեական կեղծիք կատարելու հրահանգ տալու մեջ այն պայմաններում, երբ նա, ի պաշտոնե, իրավունք չուներ տալ նման հրահանգներ: Ավելին, անձը, ում նա, ըստ մեղադրանքի, տվել է հրահանգներ, հերքում է այդ փաստը, իսկ պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք որեւէ անձի ներկայացված չէ։

Իրավաբանի բակալավրի դիպլոմ ունեցող ցանկացած անձ ուղղակի կժպտա, լսելով սա կամ առնվազն կկարծի, թե այս պատմությունը տեղի է ունեցել կամ միջին աֆրիկյան որեւէ գաճաճ պետությունում, կամ էլ հատված է ինչ որ գիտաֆանտաստիկ ժանրի արկածային գրականությունից։

Սակայն սա տեղի է ունենում մեր օրերում, համաշխարհային ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանի Հանրապետությունում։

Այս պատմության վերջին ակորդը հարվածեց «ժողովրդի» դատարանը՝ բավարարելու նախաքննական մարմնի կողմից Կոստանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Կայացած իրավական համակարգում եւ՝ նախաքննական մարմնին, եւ՝ հսկող դատախազին, եւ՝ կալանք կիրառած դատավորի նկատմամբ անմիջապես կկիրարվեին ծառայողական եւ կարգապահական պատասխանատվության բոլոր հասանելի միջոցները։

Բայց դե «Նոր Հայաստանում» սա ճիշտ է, արդարացված, իրավաչափ եւ հիմնավոր, քանի որ բավարարում է ժողովրդի վարչապետի քաղաքական եւ հոգեբանական պահանջմունքները, որոնց, փաստացի, ստորադասվում են իրավունքն ու իրավաբանությունը, միտքն ու գաղափարը, եւ ամեն ինչ տեղավորվում է մեկ ամբողջական տրամաբանության մեջ, այն է. անել ամեն հնարավորը որ իշխանության համար վտանգ ներկայացնող անձիք չվերադառնան Հայաստան։

Սակայն պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունների կողմից որդեգրված այսպիսի քաղաքական, եւ հատկապես, իրավական վարքաբանության վտանգավորությունը նախեւառաջ առաջինը հարվածելու է հենց իրենց»։