Առանց էմոցիաների՝ համապատասխան ցուցանիշներ
Առանց էմոցիաների...
Վարչապետ Ն.Վ.Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե մեկ շնչին ընկնող ՀՆԱ (համախառն ներքին արդյունք, GDP, ВВП) ցուցանիշով Հայաստանը վերջին տասնամյակներում (!!??) միշտ եղել է վերջինը՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ համեամատած:
Խնդրեմ՝ համապատասխան ցուցանիշներ: Ցանկացողները կարող են ինքնուրույն էլ համեմատել, պեղել ու գտնել այդ ցուցանիշների հետ կապված այլ տվյալներ, այլ աղբյուրներից։
Հենց նույն Վրաստանի հետ համեմատած.
ՎՐԱՍՏԱՆԻ ցուցանիշները ՀԱՅԱՍՏԱՆԻ ցուցանիշները՝ 2003-2009թթ.
2003թ. -- 3746 $ 3505 $
2004թ. -- 4099 $ 3989 $
2005թ. -- 4656 $ 4725 $
2006թ. -- 5288 $ 5529 $
2007թ. -- 6137 $ 6479 $
2008թ. -- 6450 $ 7088 $
2009թ. -- 6292 $ 6152 $
Դժվար չէ նկատել, որ 2004-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը հավասարվել է Վրաստանին, իսկ 2005-2008 թվականներին որոշակիորեն առաջ ենք անցել:
Նկատեմ, որ 2005-08 թվականները ներառվում են «վերջին տասնամյակներ» ասվածի մեջ:
Հա, մի բան էլ. Փաշինյանը հայտարարեց, որ 2020-ին այս ցուցանիշով առաջ ենք անցնելու Ադրբեջանից, դա նշանակում է 1 շնչի ընկնող ՀՆԱ-ի մեր ցուցանիշը առնվազն մեկուկես անգամ պիտի աճի: Բայց դրա մասին կարելի է հարց բարձրացնել 2021-ի հունվարին: Եթե, իհարկե, հարցը հասցեատեր ունենա:
Ցուցանիշների աղբյուրը, կրկնում եմ, ցանկացողները կարող են այլ աղբյուրներ նշել, բոլորն ազատ են ինքնուրույն իրենց փոքրիկ հետազոտությունն անելու հարցում: Ինչպես ասվում է՝ գուգըլն օգնական:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից